
«Արդյոք մեր կրոնը թույլ տալի՞ս է ննջեցյալին պահել եկեղեցում». հարց քահանային

– Մեր կրոնը թույլ տալի՞ս է ննջեցյալին եկեղեցում պահել:
– Ոչ թե կրոնը, այլ եկեղեցին է սահմանում կրոնական օրենքներ: Մեր Եկեղեցու սուրբ Հայրերի սահամանած կարգով հուղարկավորության կարգը բաժանվում է երեք մասի՝ տան կարգ, եկեղեցու կարգ և գերեզմանի կարգ: Տան կարգը բնականաբար կատարվում է տանը, եկեղեցու կարգը՝ եկեղեցում, գերեզմանի կարգը՝ գերեզմանում: Ուստի Եկեղեցին ոչ թե թույլ է տալիս, այլ՝ սահմանում է ննջեցյալին դնել եկեղեցում:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am