«Այդպիսի հայտարարություն անողները թող իրենց մաշկի զգայունությունը բարձրացնեն ու մի քիչ վերևից չճախրեն, իջնեն ներքև ու իրական պատկերը տեսնեն, ու այդ դեպքում՝ իրենք արդեն կսկսեն ճիշտ կողմնորոշվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի այն հայտարարության մասին, թե ժողովուրդը մաշկի խնդիր ունի, եթե չի զգում տնտեսական աճը՝ նման տեսակետ հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Հոկտեմբերի 6-ին զինվոր Մուրադ Ալիեւն ինքնակամ լքել է ծառայության վայրը: Որոնումների ընթացքում նրա մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 9-ի երեկոյան:
Հոկտեմբերի 11-12-ին, 15-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 13-14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հոկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքւմ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 000 կրակոց:
Վլադիմիր Գասպարյանը կարգադրեց սեղմ ժամկետում հաշվետվություններ ներկայացնել հայտնաբերված անճշտությունների և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում տրվեցին նաև այլ հանձնարարականներ ու ցուցումներ:
Մոսկվայի Ն.Ի. Պիրոգովի անվան թիվ 1 քաղաքական կլինիկական հիվանդանոցի սիրտանոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, նույն հիվանդանոցին կից ֆլեբոլոգիական խորհրդատվական ախտորոշման կենտրոնի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը մեծ ցանկություն ունի Հայաստանում կլինիկա հիմնել:
Օքսֆորդի համալսարանի սրտում տեղակայված այս կարևոր կրթական կենտրոնը հիմնվել է 1602թ., սակայն արմատները դեռևս 14-րդ դարի խորքերում են: Գրադարանը՝ ավելի քան 11 միլիոն գրքերով, իր մեծությամբ երկրորդն է Մեծ Բրիտանիայում:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 93 շենքի 4-րդ մուտքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագրում ներառվել են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան այցելած պաշտոնական պատվիրակությունների անդամների հետ միասին մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում գտնվող այգում ներկա է գտնվել «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագրերի բացօթյա ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերն այն մասին, թե Սիրիայում Մոսկվայի օպերացիան չի կարելի անվանել մարտահրավեր՝ ուղղված ԱՄՆ-ի առաջնության դեմ: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Այսօր առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, 126 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս տվյալներն այսօր հրապարակել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը:
«Ցավոք սրտի, երբ մեր երկրում ասում ես՝ կառավարություն, շատերին թվում է՝ դա հենց միայն վարչապետն է, ու իրենք ինչ էլ անեն, վարչապետը վերջում պատասխան կտա: Իրականում այդպես էլ ստացվում է, երբ գալիս է զոհաբերության պահը, հաճախ հենց վարչապետներն են զոհաբերվում Հայաստանի իրականության մեջ: Բայց ես կարծում եմ, որ վարչապետը պետք է նախօրոք զոհաբերի այն նախարարներին, որոնք լավ չեն աշխատում, որպեսզի և՛ կառավարության գործունեությունն արդարացված լինի, և՛ իր գործունեությունը:
Խոսելով ՌԴ շահերից, նա նշեց, թեր Արևմուտքում կամ մեկ այլ տեղում շատ քչերն են, որ պատրաստ են փորձել «այլ մեկի կոշիկը»։ Սոնդերսը նշեց, որ Արևմուտքում շատերն են հասկանում, որ Ռուսաստանն ունի սեփական հետաքրքրությունները, բայց չեն հասկանում, թե ինչու է Մոսկվան իրացնում իր շահերն այնպես, ինչպես նա դա ներկայումս է անում։
Հարկային մարմինն այս տարի ավելի խիստ է գտնվել բիզնեսի հանդեպ և ավելի շատ վարչական տույժեր է կիրառել: Սա է փաստում պաշտոնական վիճակագրությունը:
Ծրագրի նպատակը Ասկերանի շրջանում զբոսաշրջության, էկոգյուղատնտեսության զարգացման եւ կրթական համալիրի ստեղծումն է: Հեղինակավոր մասնագետներն ու փորձագետները կփոխանցեն հյուրընկալության, էկոլոգիական շինարարության ու էկոգյուղատնտեսության ոլորտներում առաջատարն փորձը՝ նպաստելով տեղի մասնագիտական կարողությունների զարգացմանը:
Սիրիացի զինվորականներն ամբողջությամբ ազատել են Կըն հովիտը, որը գտնվում է Իդլիբից 25 կմ հեռավորության վրա: Հովիտը գտնվում էր «Ան-Նուսրա» ճակատի հսկողության ներքո, հայտնում է RIA Novosti-ն:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը պատմել է Եվրո-2016-ի որակավրոման խաղում Էստոնիայի դեմ տարած (2:0) հաղթանակի մասին: «Մենք հաղթեցինք, իսկ հաղթելը միշտ հաճելի է: Գիտեինք, որ անցկացնելու ենք դժվար խաղ` լավ կազմակերպված թիմի դեմ:
Reuters գործակալությունը հայտնում է, որ Իսպանիայի պետական դատախազությունը պահանջել է 22-ամսյա ազատազրկմամբ պատժել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին: 28-ամյա արգենտինացին, ով մեղադրվում է 4,1 մլն եվրո հարկեր չվճարելու մեջ, կդատվի իսպանական դատարանի կողմից:
ՌԴ-ի դեմ եվրոպական պատժամիջոցները հարկավոր է պահպանել մինչև մինսկյան համաձայնագրերի լիարժեք կատարումը, կարծում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
ԼՂ անկախության ճանաչումը կարող է բերել վտանգավոր ռազմական պատասխանի Ադրբեջանի կողմից, Trend-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Դատելով արդեն իսկ ձևավորված պահանջարկից, տեղական շուկայի արձագանքը ներդրումային այս նոր գործիքի նկատմամբ դրական է
Այսօր առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած երկու պայթյունները որակվել են ահաբեկչություն:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կիսվել է Եվրո-2016-ի որակավորման Լյուքսեմբուրգի դեմ խաղի ստացված տպավորություններով:
168.am-ի հարցին պատասխանում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում է haqqin.az-ը:
Դամասկոսի արվարձաններից մեկում, որը մի ժամանակ գրավել էին ԴԱԻՇ-ի զինյալները, Սիրիայի կառավարական զորքերը պատերի տներին հայտնաբերել են գրություններ ռուսերենով ու արաբերենով՝ ուղղված Ռուսաստանի հասցեին, հայտնում է LifeNews-ը:
Եվրո-2016-ի ընտրական փուլի 9-րդ տուրի շրջանակներում Անգլիան հաղթեց Էստոնիային (2:0), Իսպանիան ջախջախեց Լյուքսեմբուրգին (4:0), իսկ Ռուսաստանը արտագնա խաղում հաղթեց Մոլդովիային (2:1):
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Այբ» կրթական ավանում մասնակցել է Հայաստանում առաջին արհեստանոց-լաբորատորիաների՝ ֆաբլաբերի բացման և «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողություններին:
«Աբիժնիկ», չար, նախանձ, չուզող. այս բառերն էին մարդիկ ուղղում ֆեյսբուքյան այն օգտատերերին, ովքեր դեմ էին արտահայտվում հաղորդավարուհի Զառա Արամյանին և գրող Վահրամ Սահակյանին բնակարան նվիրելու քաղաքապետարանի որոշմանը: Նկատենք, որ դեմ արտահայտվողները բավականին շատ էին: Հիմա ի՞նչ, կարծել, որ մեր հասարակությունը չարացա՞ծ է, իսկապես նախանձո՞ւմ է այն հաջողակներին, ում բախտը բերել է: Հոգեբան Իրինա Ծատուրյանն ընդգծում է, որ դա բնավ նախանձ չէ:
Twitter միկրոբլոգների ծառայությունը հաջորդ շաբաթ կարող է կրճատել իր անձնակազմի մի մասին, հայտնում է RIA Novosti-ն: