Բաժիններ՝

«Մենք ճիշտ վերաբերվեցինք խաղին, ստեղծեցինք շատ գոլային պահեր և տարանք լավ հաղթանակ». Վիսենտ Դել Բոսկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կիսվել է Եվրո-2016-ի որակավորման Լյուքսեմբուրգի դեմ խաղի ստացված տպավորություններով:

«Մենք շատ միավորներ ենք հավաքել, բայց մեզ հեշտ չէր, հաշվի առնելով Սլովակիայից կրած պարտությունը:

Այսօր մենք ստիպված էինք հաղթահարել որոշ դժվարություններ և այնուամենայնիվ մենք ճիշտ վերաբերվեցինք խաղին, ստեղծեցինք շատ գոլային պահեր և տարանք հաղթանակ:

Միակ բանը, որ մեզ տխրեցրեց, դա Սիլվայի և Մորատայի վնասվածքներն էին: Մինչև հայտնի չլինեն բուժզննության արդյունքները, մենք չենք կարող հանգստանալ»,- ասել է Դել Բոսկեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս