Բաժիններ՝

Հարկային մարմինն այս տարի ավելի խիստ է գտնվել բիզնեսի հանդեպ

Հարկային մարմինն այս տարի ավելի խիստ է գտնվել բիզնեսի հանդեպ և ավելի շատ վարչական տույժեր է կիրառել: Սա է փաստում պաշտոնական վիճակագրությունը: Այսպես, ըստ հարկային մարմնի հրապարակած տեղեկատվության, 2015թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ ՖՆ հարկային մարմնի կողմից կայացվել են վարչական իրավախախտումների համար տույժ նշանակելու մասին 21 հազար 187 որոշումներ՝ նախորդ տարվա 20 հազար 883-ի դիմաց: Վարչական իրավախախտումների համար նշանակված տույժերի արդյունքում փաստացի գանձվել է 381 մլն 253.5 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 405մլն 339.1 հազարի դիմաց:

Թեև ՖՆ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթի իրականացման վարչության կողմից այս տարվա առաջին ութ ամիսներին հարուցված քրեական գործերի քանակը զիջում է նախորդ տարվա ցուցանիշներին, սակայն ծավալային առումով հակառակն է՝ բիզնեսից ավելի շատ գումար է գանձվել: Այսպես՝ այս տարի հունվարի-օգոստոսին հարուցվել է 115 քր.գործ՝ նախորդ նույն ժամանակահատվածի 141-ի դիմաց, իսկ հարուցված քրեական գործերի արդյունքում
վերականգնվել է 1մլրդ 154 մլն 279 հազար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլրդ 459 մլն 251 հազար դրամի դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս