Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում քաղաքացիների մեծամասնությունը զրկվելու է եկամտի հերթական աղբյուրից: Նախագահին այլևս ընտրելու է Ազգային ժողովը, այսինքն՝ նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու ու այդ ընտրություններում այլևս ընտրակաշառք չի բաժանվելու: Իսկ դա քաղաքացիներից շատերի համար Սահմանադրությունից ունեցած միակ «քյարն էր»: