Բաժիններ՝

«Մեր բախտը չբերեց, որ խփեցինք ընդամենը 2 գնդակ». Ռոյ Հոջսոն

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը պատմել է Եվրո-2016-ի որակավրոման խաղում Էստոնիայի դեմ տարած (2:0) հաղթանակի մասին: «Մենք հաղթեցինք, իսկ հաղթելը միշտ հաճելի է: Գիտեինք, որ անցկացնելու ենք դժվար խաղ` լավ կազմակերպված թիմի դեմ:

Մենք լավ սկսեցինք խաղը, բայց արագ խփել չհաջողվեց: Սակայն մենք հասկանում էինք, որ պետք է համառություն ցուցաբերենք: Մտածում եմ, մեր բախտը չբերեց, որ ընդամենը 2 գնդակ խփեցինք:

Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց հաղթանակի հասնել: Մենք դրան արժանի էինք: Մտածում եմ, որ խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչման թեկնածուները մի քանիսն էին, բայց ես ուրախ եմ, որ լավագույնը ճանաչվեց Բարկլին: Այսօր Բարկլին Սթերլինգի հետ մեզ շատ օգնեցին: Նա աճում և սովորում է «Էվերթոնի» և մեր հավաքականի կազմերում»,- ասել է Ռոյ Հոջսոնը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս