Բաժիններ՝

«Յունիբանկ». «Մենք մոտեցնում ենք բանկը հաճախորդներին` վերջիններիս հնարավորություն ընձեռելով դառնալու բաժնետեր»

2014-2015թթ.-ին «Յունիբանկն» էապես ընդլայնեց համագործակցությունը միջազգային կառույցների հետ: Վարկավորման ծրագրի շրջանակներում ներկայումս բանկը համագործակցում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի (BSTDB) և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ: Համագործակցության պայմանագրերի շրջանակներում ներգրավված միջոցները «Յունիբանկն» ուղղում է փոքր և միջին ձեռնարկատիրության երկարաժամկետ վարկավորմանը` նպատակ ունենալով դառնալու առավել շահավետ գործընկեր ՓՄՁ-ների համար:

««Յունիբանկը» թևակոխում է զարգացման որակապես նոր փուլ, որը ենթադրում է ինչպես կառավարման հիմքում կորպորատիվ մոտեցումների խորացում, աշխատակազմի արդյունավետության բարձրացման պահանջ, այնպես էլ` համագործակցության ընդլայնում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Այս քայլերը համահունչ են«Յունիբանկի»` ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությանը, որի անկյունաքարը շահառուների ընդլանումն է բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման միջոցով» – ասում է «Յունիբանկի» Խորհրդի անդամ Արարատ Ղուկասյանը:

Երկարաժամկետ միջոցներներ գրավելու նպատակով, «Յունիբանկը» բանակցություններ է վարում նաև եվրոպական մասնավորֆոնդերի հետ: Ա. Ղուկասյանի խոսքով, շուտով բանկը կհայտարարի ևս մեկ համագործակցության պայմանագրի ստորագրման մասին: «Մենք բոլորս քաջ գիտակցում ենք ՓՄՁ-ների կարևոր դերը տնտեսության դիվերսիֆիկացիայի և նոր աշխատատեղերի ստեղծման մեջ, ուստի ներգրավված միջոցներն ուղղվելու են ՓՄՁ վարկավորման ընդլայնմանը` էականորեն բարձրացնելով վարկային միջոցների հասանելիության մակարդակը», – նշեց Ա.Ղուկասյանը:

Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը բանկը դիտում է ոչ միայն որպես ֆինանսական միջոցների ներգրավման, այլև միջազգային փորձի ձեռքբերման, խորհրդատվության մատուցման և զարգացման նոր հեռանկարների ստեղծման հնարավորություն: Բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման` IPO-ի միջոցով ներգրավված միջոցները Յունիբանկը ևս ուղղելու է իր գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունների` մանրածախ բիզնեսի հետագա զարգացմանը և ՓՄՁ-ների հետ աշխատանքի ընդլայնմանը:

Կարդացեք նաև

««Յունիբանկն»առաջին անգամ Հայաստանում իրականացնում է բաժնետոմսերի թողարկում բորսայի միջոցով: Այս քայլով մենք մոտեցնում ենք բանկը հաճախորդներին, վերջիններիս հնարավորություն ընձեռելով դառնալու բաժնետեր:  Դատելով արդեն իսկ ձևավորված պահանջարկից, տեղական շուկայի արձագանքը ներդրումային այս նոր գործիքի նկատմամբ դրական է, որը միանշանակ փաստում է բանկի կայուն ֆինանսական վիճակի, մեր հաճախորդների և ներդրողների՝ բանկի նկատմամբ ունեցած վստահության մասին», – հավելեց Ա. Ղուկասյանը:

Այսօր «Յունիբանկը» ներկայացված է գլխամասային գրասենյակով և 45 մասնաճյուղերով Հայաստանում և ԼՂՀ-ում: Մոսկվայում (ՌԴ) գործում է բանկի ներկայացուցչությունը:

30.06.2015թ.-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 165 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը` 20,8 մլրդ ՀՀդրամ, վարկային ներդրումները` 109 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 144 մլրդ ՀՀդրամ:

«Յունիբանկում» սպասարկվող հաճախորդների թիվը գերազանցում է 274 000-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս