Վտանգավոր զեկույց ՀՀ-ի համար. «ՀԺ»

«ՀԺ»ն գրում է. «Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը երեկ «Հժ»–ի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ հետեւանք կարող է ունենալ «Բռնության աճը Լեռնային ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով պատրաստվող ԵԽԽՎ զեկույցը։

– Տիկին Նաղդալյան, հայկական պատվիրակությունը ի սկզբանե բոյկոտ հայտարարեց «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով պատրաստվելիք զեկույցի հեղինակ Ռոբերտ Ռոլթերին եւ մտադրություն չկար նրան ընդունել ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում, այնինչ, անցյալ շաբաթ տեղի ունեցած ԵԽԽՎլիա գումար նիստից հետո դուք այստեղ հայտարարեցիք, թե ԼՂ-ն պետք է ներգրավվածլինի զեկույցի պատրաստման աշխատանքներում։ Ինչպե՞ս հասկանանք սա։

– Իմ արտահայտությունը ԼՂ վերաբերյւպ պետք է դիտարկել ոչ թե այս զեկույցի կոնտեքստում, այլ ընդհանրապես ԵԽԽՎ-ի վարած քաղաքականության կոնտեքստում։ Երբ ԵԽԽՎ մեր լիդերները ասում են, որ մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, ժողովրդավարության իմաստով Եվրոպայի քարտեզի վրա սև կետեր չպիտի լինեն, մեր պահանջը ԵԽԽՎ-ից նախ և առաջ այն է, որ ԼՂ-ն պիտի մտնի այդպիսի համագործակցության մեջ, եւ ԵԽԽՎ-ն մինչեւ այսպիսի զեկույց պատրաստելը պիտի փորձի գնալ ուղիղ կոնտակտների։ ճիշտ է, երկիրը ճանաչված չէ, գնում են ՄԽ բանակցությունները, բայց այդտեղ մարդիկ են ապրում, իսկ ԵԽ մանդատը բոլորովին էլ կոնֆլիկտի կարգավորումը չէ։ Մենք մերժողական ենք վերաբերվում, ելնելով այն իրավիճակից, որ առկա է ԵԽԽՎ-ում, երբ 10 տարին մեկ ԵԽ-ն անդրադառնում է Ղարաբաղին եւ մի հերթապահ զեկույց գրում։ Ես այնտեղ էլ իմ ելույթում ասել եմ, որ մենք շատ լավ գիտենք, թե որն է ԵԽԽՎ մանդատը, շատ լավ գիտենք՝ հայ-ադրբեջանական այս վատ հարաբերությունների արմատը որն է, որտեղից է գալիս, եւ կարգավորումը ինչպես կարող է լինել։ Այդ դեպքում ինչի՞ համար է այս կազմակերպությունը դարձել կոնֆրոնտացիայի դաշտ եւ ամեն նստաշրջանի ժամանակ սրացումներ են լինում, տարբեր տեսակի մեղադրանքներ։

– Ինչպե՞ս եք պատկերացնում ԼՂ– ի ուղիղ կոնտակտները ԵԽԽՎ-ի հետ։

– Գոյություն ունեն մեխանիզմներ։ ԵԽ-ն բավական լուրջ փորձ ունի այս իմաստով՝ Կոսովոն է անցել այս ճանապարհով եւ համագործակցել մինչեւ ճանաչվելը, Մարոկկոն, Իսրայել, Պաղեստինը։ Չճանաչված պետությունների կամ տարածքների հետ համագործակցության ճանապարհը հարթվել է, որտեղ որպես համագործակցության հիմնաքար դրվել է այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքները։ Գոյություն ունի դիտորդական կարգավիճակ, կան երկրներ, որոնք ԵԽ-ում դիտորդ են։ Տարբեր մեխանիզմներով պիտի փորձ արվի, եւ պիտի ԵԽ-ն իր մեջ այդքան կամք ու վճռականություն ունենա, որ ինչպես ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդն է ասել, իրենց համար ընդունելի չեն տարածքներ, որտեղ մարդկանց ուշադրություն չի դարձվում, որտեղ Եվրոպայի քարտեզն է, բայց եվրոպական ստանդարտները չկան։ Իսկ Ղարաբաղը այդպիսի տարածք է։

– Այսինքն, Հայաստանի նպատակն այն է որ Ղարաբաղը դաոնա ԵԽԽՎ դիտորդ երկի՞ր։

– Կամ մտնի ԵԽԽՎ-ի հետ համագործակցության մեջ այս հնարավոր ձեւերից որեւէ մեկով, ասենք, դառնա պորտնյոր դեմոկրատիայի գծով կամ ԵԽԽՎ-ն որոշի ինչ-որ առաքելության սկսել Ղարաբաղում։ Սրանք քայլեր են, որոնք ավելի հասկանալի կդարձնեն՝ իրականում ինչ է կատարվում այդ տարածքում։ Ես այնտեղ էլ ասացի, որ Ստեւիանակերտը Եվրոպայի քարտեզից դուրս չէ, ի՞նչն է խնդիրը, գնացեք եւ ծանոթացեք այդ մարդկանց կյանքին, խնդիրներին, որոնց պատճառով կոնֆլիկտի մեջ են հայտնվել, ոչ թե փորձեք միակողմանի ինֆորմացիա ունենալ։ Այս զեկույցը ԵԽ մանդատի մեջ չի մտնում, միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը այս կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվելու ուղիղ մանդատ ունի։ ԵԽԽՎ-ն այն կառույցն է, որը պետք է ուղղակի աշխատի Ղարաբաղի հետ եւ հաղորդակցություն զարգացնի բոլոր ուղղություններով։ Մենք չենք համարում, որ այս զեկույցը անաչառ, հավասարակշիռ կլինի եւ դրա համար ունենք հիմնավորում։ Աոաջինը ոչ անաչառ վերնագիրն է, որն արդեն կանխակալ է եւ զեկուցողը պիտի լինի անկողմնակալ։

– Իսկ ինչպե՞ս է ԵԽԽՎ ղեկավարությունն արձագանքում ԼՂ-ի հետ հաղորդակցության առաջարկին։

– Կարծում եմ, որ այդ հարցի մեջ մենք քայլ առ քայլ փոխըմբռնման ենք գալու։ Մեր պատվիրակությունը աշխատում է այդ ուղղությամբ»։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս