Բաժիններ՝

Տղամարդ տղայա, էլի, կարող ա մեկին էլ ծեծի․ Սյունիքի մարզպետը՝ Զարզանդի մասին. hraparak.am

Hraparak.am-ը զրուցել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ

– Պարո՛ն Խաչատրյան, Ձեր թիկնապահին նշանակեցին դպրոցի փոխտնօրեն, հետո նորից ազատեցին, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Ոչ նշանակել են, ոչ էլ ազատել։

– Այսինքն՝ չի՞ նշանակվել փոխտնօրեն։

– Զարզանդը չի նշանակվել, չգիտեմ՝ Ձեզ ով ա ինչ ասել, բայց Զարզանդը փոխտնօրեն չի նշանակվել։

– Բայց դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում հաստատեց, ասաց՝ այո, նույնիսկ գովեց, թե շատ լավ տղա է։

-Որ լավ տղայա, չի նշանակում, որ վատ տղայա, դե լավ տղայա, ինչ անենք, որ լավ տղայա, դպրոցի տնօրենն ասի՝ վա՞տ տղայա․․․ ես ասում եմ, որ չի նշանակվել, հիմա ինձանից հարցնում ես՝ նշանակվել ա, թե չէ, ես ասում եմ՝ չի նշանակվել։

– Փաստորեն տնօրենը ճիշտ չի՞ ասել։

– Տնօրենը քեզ հաշվետո՞ւ ա, որ ճիշտ ասի կամ սխալ ասի։ Ինչո՞վ ա հաշվետու Ձեզ, խնդրում եմ հլը ինձ ասա։

– Հաշվետուի հարց չի այստեղ, բայց մամուլ ենք, զանգում ենք հստակ տեղեկություն իմանալու․․․

-Բա ինչի՞ մասին ես խոսում, տնօրենը հո ձեզ հաշվետու չի՞։ Դե մամուլ եք, զանգում եք, հիմա, եթե դուք ձեզ թույլ եք տվել մտնեք դպրոցի բաների մեջ, թե դպրոցի տնօրեն ով ա նշանակվել, ով ա ազատվել, տնօրենն էլ կարա ձեզ ոչ ճիշտ պատասխանի։

– Դուք պնդում եք, որ Զարզանդը ոչ նշանակվել է, ոչ ազատվե՞լ։

– Էսպիսի բան չի եղել, ոչ էլ էդպիսի հրաման ա եղել, ընդհանրապես էդպիսի հրաման չի եղել, դա կարող ա ցանկություն որպես էդպիսին եղել ա, որովհետև Զարզանդը իսկապես․․․ նա հինգ տարվա մանկավարժական ստաժ էլ ունի, կոլեկտիվում էլ իրեն դրսևորելու ձև էլ գիտի, չափորոշիչները Դուք ինձ ասեք, տեսնեմ՝ ի՞նչ չափորոշիչներ են, որ․․․ խի Զարզանդը էդ իրավունքը չունի, հա՞, մենակ ինձ էդ ասեք՝ խի՞ Զարզանդը էդ իրավունքը չունի։

– Բոլորն էլ իրավունք ունեն, պարզապես Զարզանդի անունը կապվում է ավելի շատ ծեծի ու նման երևույթների հետ։

– Տղամարդ տղայա, էլի, կարող ա մեկին էլ ծեծի, էլի, ի՞նչ կա դրա մեջ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս