Ատոմ Էգոյանի «Հիշի´ր» ֆիլմը ներկայացված է Վենետիկի կինոփառատոնում. փառատոնն այսօր մեկնարկել է
Այսօր Լիդո կղզում մեկնարկում է Վենետիկի 72-րդ կինոփառատոնը: Այն իր աշխատանքը կսկսի Բալտասար Կորմակուրի «Էվերեստ» ֆիլմի պրեմիերայով, հայտնում է Euromag-ը:
«Էվերեստը» հիմնված է իրական դեպքերի վրա: Այն պատմում է աշխարհի ամենաբարձր գագաթը նվաճած արշավախմբերի մասին: Ֆիլմի հիմքում ընկած են 1966թ. արշավախմբի մասնակիցների ինքնակենսագրությունները:
Մրցութային հիմնական կազմում ներկայացվել է 21 ֆիլմ:
Մրցույթին ներկայացվել են հայտնի կինեմատոգրաֆիստների աշխատանքներ՝ Մարկո Բելոքիոյի «Իմ արյան արյունը», Լուկա Գուադանինոյի «Մեծ բռնկում», Ատոմ Էգոյանի «Հիշի´ր», Քերի Ֆուկունագի «Անցեղ կենդանիները», Դրեյկ Դորիմուսի «Հավասարները» ֆիլմերը:
Կինոփառատոնի ամենաաղմկոտ պրեմիերաներից մեկը կդառնա օսկարակիր Թոմ Հուփերի «Դանիացի աղջիկը» (Danish girl) ֆիլմը՝ հիմնված Դևիդ Էբերսհոֆի նույնանուն բեսթսելերի վրա:
Ֆիլմը պատմում է նկարչուհի Գերդա Վեգեների ու նրա մոդել ամուսնու՝ Էյների մասին, ում արվել է պատմության մեջ առաջին սեռափոխության վիրահատությունը:
Այս տարի հիմնական մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է օսկարակիր Ալֆոնսո Կուարոնը: