Բաժիններ՝

Google-ը փոխել է լոգոտիպը

Google որոնողական համակարգը փոփոխություններ է կատարել իր լոգոտիպում: Նոր տարբերակը տարբերվում է տառատեսակով ու գունային երանգով:

Մասնավորապես, ընկերությունը ազատվել է տառերի նշահատումներից ու ընտրել է ավելի մեղմ երանգներ դրանց համար:

Google-ի ներկայացուցիչները նոր լոգոտիպը բնորոշել են որպես «հասարակ, լակոնիկ ու գունագեղ»: Նրանց խոսքով՝ նոր լոգոտիպը «մարմնավորում է լավագույնը, ինչ կա Google-ում»:

google1

Բացի այդ՝ որոնողական համակարգը ներկայացրել է նոր լոգոտիպ բջջային հավելվածների համար G տառի գունագեղ տարբերակներով:
Իր բլոգում Google-ը բացատրում է, որ հին լոգոտիպը ժամանակին ստեղծվել է համակարգիչների համար:

Ընկերությունը նշում է, որ նոր դիզայնը հարմարեցված է բոլոր հավելվածների համար, ինչպես նաև ունի ներմուծման տարբեր եղանակներ՝ տպագրություն, սեղմում, ձայնային հրաման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս