![](/banners/BeFunky-design.jpg)
Շիրակի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական բաժինը կոչ է արել
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/1441188332_xot.jpg)
Tsayg.am-ը գրում է. Հրդեհներ բնակելի տարածքներում, չոր խոզաններում, գերեզմանատներում: 2015-ին հրդեհների մեծ թիվ է գրանցվել Շիրակի մարզում: Միայն օգոստոսին ՇՄ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական բաժինը հրդեհի 82 ահազանգ է ստացել, 72-ը խոտածածկ տարածքներին է վերաբերել: Օդի բարձր ջերմաստիճանով և մարզում առկա չոր բուսածածկույթի առկայությամբ պայմանավորված Խաչվերացի, կամ ինչպես ժողովուրդն է անվանում սուրբ Խաչի տոնին ընդառաջ ՇՄ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական բաժնի պատասխանատուն կոչով դիմել է մարզի բնակիչներին: Հորդորվել է խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, գերեզմանատներում այրած չոր խոտը չթողնել առանց հսկման: Սրանից զատ, շեշտադրվել է նաև գյուղական համայքներում առկա խնդիրը: