«Եթե Դե Խեան չխաղա, նրան դժվար կլինի հավաքական հրավիրել». Դել Բոսկե
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն պատասխանել է ազգային հավաքականում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի հեռանկարին վերաբերող հարցին:
Դե Խեան հայտնվել է շատ բարդ իրավիճակում այն բանից հետո, երբ ձախողվեց նրա` «Ռեալ» տեղափոխվելը:
«Ցանկանում եմ, որ նա խաղա և իրեն երջանիկ զգա, որպեսզի հրավիրվի հավաքական: Բայց եթե նա չխաղա, նրան հեշտ չի լինի ազգային հավաքականի հրավեր ստանալը»,- ըստ Marca-ի՝ ասել է Դել Բոսկեն:
2015-16թթ. մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային 4 տուրերում Դավիդ Դե Խեան դաշտ դուրս չի եկել: Նրա և «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի փոխհարաբերությունները շատ լարված են: Դարպասապահը վառվում էր` «Ռեալ» տեղափոխվելու ցանկությամբ, իսկ հոլանդացի մասնագետը չէր ցանկանում բաց թողնել նրան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը