Oգոստոսի 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են 2014 թվականի դեկտեմբերի 26-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած հայ ռազմագերուն։
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս արտաքին ինքնաշեն բեռնատար վերելակը պոկվել և ընկել է ձորը (մոտ 60 մ):
«Մեր իշխանությունը զգուշավոր քաղաքականություն է վարում և ճիշտ է անում, քանի որ պետք չէ հասցնել մեծ բախման: Մյուս կողմից էլ՝ եթե շատ ես զգուշավոր լինում, Հայաստանի դեմ գործող ուժերը լկտիանում են, պետք է գտնել այդ բալանսը»,- նշեց Ս. Գիմիշյանը:
Անցած գիշեր Թուրքիայում ահաբեկչական գործողության հետևանքով բազմաթիվ թուրք զինվորներ են սպանվել ու վիրավորվել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Արդեն բարի ավանդույթ է դարձել համահայկական տարբեր կառույցների ընդհանուր ժողովների գումարումը մայր հայրենիքում, ինչը չափազանց կարևոր և գնահատելի երևույթ է։ Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը ևս անմասն չէ այդ որդեգրած դիրքորոշումից։ Սա Հայաստան-սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է»:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Հաքքարիի Յուքսեքօվա շրջանում քուրդ զինյալների ու թուրք զինվորների միջև տեղի ունեցող զինված բախումների վերաբերյալ:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ անվտանգության պատ է կառուցվում Հայաստանին սահմանակից Թովուզում՝ Այլիբեյլի գյուղը հայկական կողմի կրակոցներից պաշտպանելու նպատակով:
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արտակարգ պատահարի հետեւանքով սեպտեմբերի 6-ին մահացած զինծառայող Նարեկ Հարությունյանը տան միակ զավակն էր, մայրը նրան մենակ էր մեծացրել:
Լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանը, ով շուտով կդառնա 80 տարեկան, պաշտոնապես ամուսնալուծվել է 40 տարվա ամուսնությունից հետո, հայտնում է Dni.ru-ն: Ասում են՝ պատճառը դերասանի երիտասարդ ընկերուհին է:
«Ադրբեջանը պատերազմ սկսելու վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու կարողունակությունից զուրկ է՝ նման քայլի դիմելու համար նա որոշ արտաքին դերակատարների քաղաքական, դիվանագիտական և ռազմատեխնիկական աջակցության կարիքն ունի, և այժմ ձևավորվող նոր աշխարհաքաղաքական պայմաններում նա կարող է և այդ աջակցությունը ստանալ»:
Հայ Առաքելական եկեղեցու այս տարվա վերջին տաղավար տոնին՝ Խաչվերացին ընդառաջ՝ սեպտեմբերի 7-ին, սկսվեց շաբաթապահքը:
«Այստեղ երևաց թե՛ պետության ուժը, թե՛ հասարակության համախմբումը, թե՛ ժողովրդի հեգեբանական պատրաստվածությունը անցկացվող զորավարժություններին: Երբեմն ասում են, որ Հայաստանում մնացել է մի խեղճ, անկարող ժողովուրդ, ով կենսունակ է՝ թողել-գնացել է երկրից, և ահա այս զորավարժությունները ցույց տվին, որ կա մարտունակ մի ժողովուրդ, որը կարող է լուծել իր խնդիրները»:
FAF-ը խորհուրդ է տալիս գալ ազգային հավաքականի մարզաշապիկներով կամ կարմիր շապիկներով, եռագույններով, երկրպագման շարֆերով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ չգիտի, թե որ կուսակցությունը՝ ինչպես է նեղանում ԲՀԿ-ից՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ իրենց դիրքորոշումների վերաբերյալ՝ ավելացնելով, որ դա իրենց չի մտահոգում, քանի որ ԲՀԿ-ն իր քաղաքական օրակարգն ինքնուրույն է որոշում:
Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումից առաջ «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին:
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան -Դանիա հանդիպումը։
ՀՀ Կառավարության անվտանգության աշխատակցի՝ ինքնասպանության փորձ կատարելու դեպքով քրեական գործ է հարուցվել։ 168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը։
Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», ՌԴ Քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչությունը նոր մեղադրանք է առաջադրել գործարար Լևոն Հայրապետյանին:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնաշեն բեռնատար վերելակը (արտաքին) պոկվել և ընկել է ձորը (մոտ 60 մ):
Ինչպես տեղեկացնում է ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակը, շաբաթ օրը, սեպտեմբերի 5-ին, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ «Ռուսաստանը և ես» նախագծի շրջանակներում, որ նվիրված է արդի տարածաշրջանային և միջազգային խնդիրներին:
Այսօր ինքնասպանության փորձ կատարած կառավարության աշխատակիցը գտնվում է վիրահատարանում։ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի (նախկինում` թիվ 1 կլինիկական հիվանդանոց) գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նա հիվանդանոց է տեղափոխվել առավոտյան 9:00-ի սահմաններում, ունի գանգուղեղային հրազենային վնասվածք, վիճակը ծանր է։
Ավստրիան պլանավորում է աստիճանաբար չեղյալ հայտարարել սահմանը հատելու հատուկ պրոցեդուրան, որի շնորհիվ հազարավոր ներգաղթյալներ նախօրեին կարողացել էին երկիր գալ Հունգարիայից, հայտարարել է դաշնային կանցլեր Վերներ Ֆայմենը:
ԱՄՆ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ավելի քան 2 տասնամյակ լրտեսել է ճանաչված կոլումբացի գրող, նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսին:
Անցած գիշեր ևս Տավուշի սամանագծում իրավիճակը հանգիստ է եղել, և մարտական հերթապահությունն անցել է առանց միջադեպերի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կմեկնի Գրոդնո (Բելառուս), որտեղ կմասնակցի սեպտեմբերի 8-ին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:
Այսօր 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևելքում, 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էլ՝ Էլազիգ նահանգում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին զարմացած չէ, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հասցեին քննադատությունից հետո ավելի ցավագին է արձագանքել «գլխավոր օլիգարխ» Կոլոմոյսկին:
Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է 1 բարելի դիմաց 50 դոլարից: Երկուշաբթի առավոտյան Լոնդոնի ICE բորսայի եվրոպական մասնաճյուղերում հոկտեմբերյան ֆյուչերսների գինը հասել է մինչև 49,26 դոլարի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան 1-03 շտապ օգնության բուժբրիգադը ՀՀ կառավարության վարչական շենքից Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ տղամարդը 36-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
«Ինքն էլ ա ասում, որ դաժանորեն ա ծեծել, վատ ա զգում, շատ ա զղջում իրա արածի համար, ասում ա՝ ո՞նց երեխուն տենց բան եղավ: Էդ երեխայի համար մենք լացել ենք դաժե, ամուսինս էլ գլուխը կորցրած ա, զղջում ա: Աղոթում ենք` էդ երեխեն լավ լինի, որովհետեւ երեխան մնում ա երեխա, ու որովհետեւ անգիտակցորեն ա էդ եղել»: