Բաժիններ՝

Ամերիկյան հատուկ ծառայություններն ավելի քան 20 տարի լրտեսել են Գաբրիել Գարսիա Մարկեսին

ԱՄՆ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ավելի քան 2 տասնամյակ լրտեսել է ճանաչված կոլումբացի գրող, նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսին:

Այս մասին հայտնում է The Washington Post-ը, որին ՀԴԲ-ն տրամադրել է 2014թ. Մեխիկոյում մահացած գրողի մասին կազմված գաղտնի թղթապանակի մի մասը: Ավելի վաղ այդ փաստաթղթերի գոյության մասին հայտնի չէր:

Washington Post-ի վկայությամբ՝ ՀԴԲ-ն Մարկեսի վերաբերյալ կազմել է գաղտնի թղթապանակ, որից գաղտնազերծված է 137-էջը: Մնացած 133 էջերը մինչ այժմ համարվում են «հույժ գաղտնի»: Ինչպես նշում է թերթը, փաստաթղթերից պարզ չէ, թե ինչն է դրդել Հետաքննությունների դաշնային բյուրոյին հետևել գրողին:

Մարկեսին սկսել են հետևել 33 տարեկանից: 1961-ին նա կնոջ ու նորածին որդու հետ ժամանել էր Նյու Յորք՝ որպես Կուբայի Prensa Latina գործակալության թղթակից: Ամենայն հավանականությամբ, այն, որ Մարկեսն աշխատել է հեղափոխության բովով անցած Կուբայի պետական կազմակերպությունում, բավական էր, որ հայտնվեր ամերիկյան հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Նրան հետևել են 24 տարի շարունակ, ընդգծում է Washington Post-ը:

Փաստորեն, ամերիկյան հատուկ ծառայությունները շարունակել են գրողին հետևել անգամ այն ժամանակ, երբ «Հարյուր տարվա մենություն» գրքի հեղինակը 1982-ին արժանացել էր Նոբելյան մրցանակի:

Թերթը ոչ մի մեծ հետաքրքրություն ներկայացնող տվյալ չի ներկայացրել իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից: Դրանիցից պարզ է դառնում անձամբ Էդգար Հուվերը՝ ՀԴԲ-ի առաջին տնօրենն է հրամայել հետևել գրողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս