Բաժիններ՝

Սարգիս Հովսեփյանն անիմաստ և ծիծաղելի է համարում իր հրաժարականի մասին խոսակցությունները

Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումից առաջ «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Դանիային ևս պարտվելու դեպքում Սարգիս Հովսեփյանը հրաժարական կտա, նա ծիծաղելով պատասխանել է, թե նա ժամանակավոր պաշտոնակատար է, և իր դեպքում անիմաստ կլինի իր հրաժարական տալը և մեկ ուրիշ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930