Բաժիններ՝

Թուրքիայում երկրաշարժեր են տեղի ունեցել

Այսօր 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևելքում, 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էլ՝ Էլազիգ նահանգում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժ. 03.37-ին (Երևանի ժամանակով ժ. 03.37-ին)՝ Բինգյոլ նահանգի նույնանուն Բինգյոլ քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք: Ցնցումներ են գրանցվել նաև Վանի նահանգում:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, հայտնում է RIA Novosti-ն:

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930