Մոսկվային հետաքրքիր է, թե ինչ կուրս է որդեգրվելու Հայաստանի հին-նոր ղեկավարության կողմից, սա է առանցքային հարցը: Մոսկվային բնորոշ է գործող իշխանություններին աջակցելը հնարավորության դեպքում, հենց այս պատճառով ևս Քոչարյանն ինչ-ինչ նոր հնարավորություններ չունի:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի հավատում Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխություններից հետո ինքը չի ցանկանում լինել վարչապետ կամ Ազգային ժողովի նախագահ:
Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1993 թ. ծնված Ռաֆիկ Հ.-ին:
Սեպտեմբերի 8-11-ին հյուսիսային առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանային վիճակի լարվածության վերաբերյալ:
Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատը շրջապատել է 250 ահաբեկչի, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Անձնական ցանկություն` վերադառնալ, մտնել այդ ամենի մեջ, կրկին վերցնել պատասխանատվության այդ բեռը, չկա, սակայն միշտ էլ կան որոշակի հանգամանքներ:
Մի քանի տասնյակ բնակավայրերում շրջագայությունների արդյունքում հանգել եմ հետևյալ եզրակացության. Հայաստանում աղքատությունը հնարավոր է հաղթահարել՝ խմելու և ոռոգման ջուրը մոտավորապես նույնքան հասանելի դարձնելով, որքան հասանելի է էլեկտրականությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստ է հանդես գալ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները հանելու օգտին Ուկրաինայում իրավիճակի հաջող հանգուցալուծման դեպքում:
Օգոստոսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել երեք անհայտ անձանց կողմից 1984 թ. ծնված Գենադի Թ.-ի և 1981 թ. ծնված Հայկանուշ Վ.-ի նկատմամբ կողոպուտ կատարելու և վերջինիս պարանոցից ոսկյա շղթան ու պայուսակը, որի մեջ կար 150.000 դրամ, հափշտակելու մասին:
Իսրայելի Վարչապետը Խորհրդարանի կողմից իր գլխավորած Կառավարության հաստատումից հետո դառնում է Իսրայելի Պետության ազգային անվտանգության ու կայուն զարգացման երաշխավորման պետական կենտրոն: Ստանալով Նախագահի առաջարկությունը՝ նա նախքան Կառավարության հաստատումը խորհրդակցում է այն կուսակցությունների հետ, որոնք կարող են աջակցել իր Կառավարությանը, և պարզում է նրանց ինչպես քաղաքական, այնպես էլ նախարարական և այլ գերատեսչական նշանակումների հարցերում առաջ քաշած պահանջները:
Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության հետեւանքով սեպտեմբերի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:
«Նոր սարքել էին, չի շահագործվել ընդհանրապես: Ստուգում էին, տեսնեին՝ աշխատում ա նորմալ, թե չէ, որ ԱԻՆ կանչեին, իմանային՝ թույլ տալիս են աշխատացնել, թե չէ: Վերելակը 60 մետր բարձրություն ունի, տրոսը պոկվել ա 10-20 մետր բարձրության վրա: Մի մարդը թռել ա միջից, մյուսը չի հասցրել»:
Անհեթեթ իրավիճակ է, բարձրաստիճան շատ պաշտոնյաններ իրենց մտահոգությունն էին արտահայտում այս փոփոխությունների հանդեպ և գտնում էին ոչ նպատկահարմար: Բայց միաժամանակ իշխանությունն իրականացնում է դրանք՝ մի կողմ թողնելով երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրները, որոնք կարելի է լուծել գործող Սահմանադրության շրջանակներում:
«Կառավարության դիրքորոշումը որևէ քննադատության չի դիմանում: Ինչո՞ւ պետք է այս եզակի համալիրը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառվի ինչ-որ մի ըներության, որ գրանցվել է ընդամենը 1 ամիս առաջ: Անընդունելի եմ համարում նաև հարակից տարածքների կառուցապատումը, որը աղավաղելու է համալիրի ճարտարապետական տեսքը: Կառուցապատվելու է, ըստ էության, կանաչ տարածքների ոչնչացման հաշվին, և կառավարությունը պետք է վերանայի իր որոշումն ու մոտեցումները»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
«Արմենիա Թի Վի» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների միջև այսօր ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր, որի համաձայն՝ սեպտեմբերի 14-ից սկսած «Արմենիա» հեռուստաընկերությունն սկսում է «6 տարբեր Արմենիա» նախագիծը, որից կարող են օգտվել միայն «Յուքոմ» ընկերության հեռուստատեսային ոլորտում տրամադրվող ծառայության բաժանորդները:
Վրաստանի պատրիարքությունը հայտարարություն է տարածել՝ կապված համացանցում տարածված տեսանյութի հետ, որոնք նկարահանվել են Ադրբեջանի տարածքում գտնվող Սուրբ Գեորգի Կուրմուխի տաճարում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 05.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց-Նար-Դոս փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. մեքենան բախվել է գազատար խողովակին, որից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 08.30-ին, «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Զինովև Տիխոնովին:
Թբիլիսիում անցկացվող միջազգային «Եվրոպայի նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ: Անվտանգություն, տնտեսական հնարավորություններ, ազատություն ու մարդկային արժանապատվությունը ճակատամերձ երկրներում» համաժողովում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է Ռուսաստանի հետ գործնական հարաբերությունների հաստատման մասին ու հայտարարել, որ Վրաստանը միշտ գործընկեր կլինի ԱՄՆ-ին ու Եվրոպային:
Եվրո-2016-ի ընտրական փուլի 8-րդ տուրի շրջանակներում Հոլանդիան պարտվեց Թուրքիային (0:3), Բելգիան հաղթեց Կիպրոսին (1:0), Ղազախստանը ոչ-ոքի խաղաց Իսլանդիայի հետ (0:0), իսկ Իտալիան հաղթեց Բուլղարիային (1:0):
ԴԱԻՇ-ի ավելի քան 4 հազար զինյալ է ներգաղթյալների անվան տակ ներթափանցել Եվրոպա, հայտնում է բրիտանական Sunday Express թերթը՝ հղում կատարելով ԴԱԻՇ-ի գործակալի խոսքերը:
Ինքնասպանության փորձ կատարած Կառավարության անվտանգության աշխատակցի վիրահատությունն ավարտվել է: Հերացի թիվ մեկ համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է ծանր:
Սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի մասին հաղորդում է պատրաստել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը: Հաղորդման մեջ նրա մասին խոսում են ընկերներն ու ծանոթները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառում է կատարել ու տեղեկացրել, որ միկրոբլոգի իր հետևորդները կարող են իրեն այսուհետ հետևել նաև Instagram միկրոբլոգում:
Մեր դիտարկմանը, որ այսօր օրակարգում է սահմանադրական փոփոխությունների հարցը, հնարավո՞ր է Մոսկվան ազդի դրա վրա, Ս.Դեմիրճյանը պատասխանեց, որ սահմանադրական փոփոխությունները մեր ներքին հարցն է, և, իր կարծիքով, դրա ժամանակը չէ. «Ոչ թե Մոսկվան, այլ մեր ժողովուրդը պետք է որոշի սահմանադրական փոփոխությունները պետք են մեզ, թե ոչ»:
«Աշխարհում շուտվանից ո՛չ ժողովրդավարություն կա, ո՛չ մարդու իրավունքներ, եթե Անգելա Մերկելի հեռախոսը լսում են, ուրեմն՝ պետք չէ խոսել ժողովրդավարության մասին, դա համաշխարհային բլեֆ է, խաբեություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին, նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը անհանգստացած է վերջին շրջանում սահմանում հաճախակի դարձաձ կրակի ռեժիմի խախտման դեպքերից և Հայաստանի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում կորուստների թվի աճից:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ծովակ գյուղի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում երեք զինծառայողների մահվան դեպքի առթիվ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր վերաբերմունքն է արտահայտել ահաբեկչական գործողության նկատմամբ, որը սեպտեմբերի 6-ի գիշերն իրականացվել էր Իրաքի հետ սահմանակից Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանում: Ահաբեկչության հետևանքով սպանվել էին ու վիրավորվել բազմաթիվ զինվորներ: