
Կառավարության՝ ինքնասպանության փորձ կատարած անվտանգության աշխատակցի վիճակը ծանր է. գանգուղեղային վնասվածք ունի

Այսօր ինքնասպանության փորձ կատարած կառավարության աշխատակիցը գտնվում է վիրահատարանում։ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի (նախկինում` թիվ 1 կլինիկական հիվանդանոց) գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նա հիվանդանոց է տեղափոխվել առավոտյան 9:00-ի սահմաններում, ունի գանգուղեղային հրազենային վնասվածք, վիճակը ծանր է։
Նրա խոսքով՝ վիճակի մասին առավել մանրամասն տեղեկություններ կհաղորդեն վիրահատության ավարտից հետո։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Վաղ առավոտյան 1-03 շտապ օգնության բուժբրիգադը ՀՀ կառավարության վարչական շենքից Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է 36-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանին, ով եղել է ծայրահեղ ծանր վիճակում: