Գործարար Լևոն Հայրապետյանին նորից մեղադրանք է առաջադրվել. «Կոմերսանտ»
Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», ՌԴ Քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչությունը նոր մեղադրանք է առաջադրել գործարար Լևոն Հայրապետյանին:
Լևոն Հայրապետյանը, ով «Բաշնևտի» բաժնոտոմսերի յուրացման աղմտոկ գործի ֆիգուրանտներից է, մեղադրվում է 2010թ. ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար հափշտակելու մեջ:
Հետաքննության նոր վարկածով՝ այդ փողերը Իզմեստևի մայրը տրամադրել է Լևոն Հայրապետյանին որպես կաշառք՝ որդու վիճակը թեթևացնելու համար: Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազությունը հրաժարվել էր հաստատել Լևոն Հայրապետյանի մեղադրական եզրակացությունը ու այն վերաքննության էր ուղարկել:
Դատախազության համար համոզիչ չէր եղել գործարարին խարդախության մեղադրանքի առաջադրումը (ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի, 4-րդ մասի հատկանիշներ) 700 հազար դոլար կաշառքի ստացման մասով: Դատախազությունը մատնանշել էր, որ Իզմեստևայի պնդումները կաշառք տալու վերաբերյալ, բավականաչափ ապացույց չեն Լևոն Հայրապետյանի մեղքը հաստատելու համար:
Հետաքննության նախնական փուլում Լ. Հայրապետյանը չէր ժխտել, որ կինը դիմել է իրեն՝ խնդրելով լավ փաստաբանի առաջարկել իր որդուն օգնելու համար: Ռուբեն Հայրապետյանը, նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանի խոսքով, խոստացել էր օգնել:
Նշենք, որ ՌԴ Քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչությունը արդեն չորրորդ անգամ է մեղադրանք առաջադրում գործարարին:
Կապված ՌԴ գլխավոր դատախազության մերժման հետ՝ հաստատել Լևոն Հայրապետյանի նկատմամբ մեղադրական եզրակացությունը, Քննչական կոմիտեն այդ գործով հետաքննությունը երկարեցրել է մինչև այս տարվա նոյեմբերի 24-ը՝ խարդախության մեղադրանքը դարձնելով «Գումարի փոխանցում կաշառք տալու համար»:
Մարգարյանի խոսքով՝ նման ձևակերպման դեպքում արդեն հայցվորը կարող է դառնալ քրեական գործի ֆիգուրանտ՝ պաշտոնատար անձանց կաշառք տալու մեղադրանքով: