Բաժիններ՝

Ինչպե՞ս է անցել մարտական երկրորդ հերթապահությունը. նոր մանրամասներ Տավուշի սահմանագծից

Անցած գիշեր ևս Տավուշի սամանագծում իրավիճակը հանգիստ է եղել, և մարտական հերթապահությունն անցել է առանց միջադեպերի:

Այս մասին քիչ առաջ Տավուշի սահմանագոտուց «Արցախպրես»-ի հետ հեռախոսազրույցում ասել է Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Հարութ Մնացականյանը:

«Անցած գիշեր սահմանին լուրջ միջադեպեր չեն գրանցվել, հակառակորդի կողմից կրակոցներ գրեթե չեն եղել, իրավիճակը հանգիստ է, իսկ զինվորների հետ կողք-կողքի Արցախի ազատամարտի միության անդամները շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել»,-ասել է Մնացականյանը` հավելելով, որ ազատամարտիկները դիրքերում կշարունակեն ծառայությունը ինչքան որ անհրաժեշտ լինի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930