
Կառավարության անվտանգության աշխատակցի ինքնասպանութկան փորձի դեպքով գործ է հարուցվել

ՀՀ Կառավարության անվտանգության աշխատակցի՝ ինքնասպանության փորձ կատարելու դեպքով քրեական գործ է հարուցվել։ 168.am–ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը։
Հիշեցնենք, որ Հերացի թիվ 1 համալսարանական կլինիկայից մեզ հայտնել էին, որ նրա վիճակը ծանր է, այժմ գտնվում է վիրահատարանում։ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի (նախկինում` թիվ 1 կլինիկական հիվանդանոց) գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը մեզ հետ զրույցում ասել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել առավոտյան 9:00-ի սահմաններում, ունի գանգուղեղային հրազենային վնասվածք, վիճակը ծանր է։ Նրա խոսքով՝ վիճակի մասին առավել մանրամասն տեղեկություններ կհաղորդեն վիրահատության ավարտից հետո։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Վաղ առավոտյան 1-03 շտապ օգնության բուժբրիգադը ՀՀ կառավարության վարչական շենքից Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է 36-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանին, ով եղել է ծայրահեղ ծանր վիճակում: