Հելնեմ, մոստից քցվե՞մ. 12-ամյա Մարտինին ծեծի ենթարկած տղամարդը զղջում է իր արարքի համար. news.am
Որդու ընկերոջը`12-ամյա Մարտին Բալյանին ծեծի ենթարկած 36-ամյա Մխիթար Սարգսյանը զղջում է իր արածի համար եւ արդեն ներողություն է խնդրել հարեւան ընտանիքից, սակայն Մարտինի հարազատներն անդրդվելի են, նրանք ցանկանում են երեխային մարմնական վնասվածքներ հասցնողի դեմ «դատ ու դատաստան» տեսնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Մխիթար Սարգսյանի կինը`Սաթենիկ Հովսեփյանը` ավելացնելով, որ իրենք էլ վատ կզգային, եթե ինչ-որ մեկն իրենց որդուն ծեծեր, բայց այսքան հեռուն չէին գնա:
«Ինքն էլ ա ասում, որ դաժանորեն ա ծեծել, վատ ա զգում, շատ ա զղջում իրա արածի համար, ասում ա՝ ո՞նց երեխուն տենց բան եղավ: Էդ երեխայի համար մենք լացել ենք դաժե, ամուսինս էլ գլուխը կորցրած ա, զղջում ա: Աղոթում ենք` էդ երեխեն լավ լինի, որովհետեւ երեխան մնում ա երեխա, ու որովհետեւ անգիտակցորեն ա էդ եղել»,-ասել է Սաթենիկ Հովսեփյանը:
Կնոջ խոսքով` Մարտինը եւ նրա եղբայրը բազմիցս «նեղացրել» են իր որդուն, ինքը եւ ամուսինն ամեն անգամ ներել են, սակայն դեպքի օրը ամուսինը նյարդայնացած է եղել, աշխատանք չի գտել, գլխիկոր եկել է տուն, որդին լաց լինելով տուն է եկել, պատմել, որ Մհերի թոռները կրկին ծեծել են իրեն, տղամարդն այս անգամ իրեն չի զսպել, իջել է բակ եւ ծեծել է Մարտինին:
«Իրենք ամեն րոպե իմ երեխային նեղացնում են, անընդհատ լացելով տուն ա գալիս: Իջել ենք, խոսացել ենք, հա ասել ենք, բայց իրանց երեխաները չափ ու սահման չունեն, հաբրգած են: Մեկ, երկու, երեք` ամուսնուս համբերությունը լցվեց: Էդ օրը ջղայնացած էր ինքը տուն եկել, որովհետեւ աշխատանք չի գտնում: Սաղ աշխարհը աշխատանք էր ման էկել, չէր գտել, ջղայնացած նստած էր, երեխան լացելով մտավ տուն՝ էլի պապա ծեծել են: Մեծ ախպերը բռնել էր, փոքրը երեխուն քացով միջանցքում ծեծել, ուղարկել էր: Ես վազեցի, որ իջնեմ, ինքը հրեց, ասեց` ես կիջնեմ ու տենց ջղայանացած իջավ, էդ մոմենտին չհասկացա` ինչ կատարվեց, էլ չկարացանք իրա դեմն էլ առնենք, էդ դեպքը եղավ»,- պատմեել է կինը:
Սաթենիկ Հովսեփյանը նշեց, որ դեպքից հետո ամուսինը կորցրել է աշխատանքը, որը մեծ դժվարությամբ էր գտել, ավելին` նրան հրաժարվում են աշխատանքի ընդունել` պատճառաբանելով, թե հանցագործ է:
«Դու սայթերով ընգած ես, էդ ի՞նչ ա, հանցագործ ես: Ուր եթում ա, դուռը շփցնում են, աշխատանքի չեն ընդունում, ասում են` վեշերդ հավաքի, գնա»,-ասել է կինը:
Կնոջ խոսքով` եթե ամուսնուն կալանավորեն, իրենց սոցիալապես անապահով ընտանիքը կզրկվի կերակրող ձեռքից, ավելի «կկործանվեն»: Ըստ նրա` իրենք խնդրել են Մարտինի մորը եւ պապիկին հետ վերցնել իրենց բողոքը: Վերջինները ասել են, թե չեն բողոքել, իրենք Մխիթար Սարգսյանին տվել են պետության ձեռքը, թող իրենց «դատ ու դատաստանը» տեսնեն:
«էդ մարդիկ ամուսնուս համար մահապատիժ են ուզում, ասում ա` գնա դատ ու դատաստանդ տես, ասել էլ ա` Մհեր ջան, հելնե՞մ, մոստից քցվեմ, վաբշե պրծնեք, ինձ չտենաք, ասել ա` չէ, գնա դատվի»,- ասել է Մխիթար Սարգսյանի կինը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: