Բաժիններ՝

79-ամյա Արմեն Ջիգարխանյանը երիտասարդ սիրուհու պատճառով ամուսնալուծվել է 40 տարվա ամուսնությունից հետո

Լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանը, ով շուտով կդառնա 80 տարեկան, պաշտոնապես ամուսնալուծվել է 40 տարվա ամուսնությունից հետո, հայտնում է Dni.ru-ն: Ասում են՝ պատճառը դերասանի երիտասարդ ընկերուհին է:

79-ամյա դերասանի կյանքում Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հայտնվելը մեծ աղմուկ էր բարձրացրել ոչ միայն մամուլում, այլև նրա անվան դրամատիկական թատրոնում, որտեղ արտիստը մինչև վերջերս գեղարվեստական ղեկավար էր: Ներկայում նա զբաղեցնում է թատրոնի նախագահի պաշտոնը, իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավարմամբ զբաղվում է նրա հովանավորյալը:

djig2

Լուրերի համաձայն՝ Վիտալինայի աշխատանքը թատրոնում ու նրա մտերմությունը տարաձայնություններ են առաջացրել խմբում: Նրան սկսել են մեղադրել թատրոնի մթնոլորտը վատացնելու ու Ջիգարխանյանի վրա վատ ազդեցություն գործելու մեջ:

Դերասանների մի մասը սկանդալով հեռացել է թատրոնից, մյուսները՝ պատերազմ հայտարարել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ: Սակայն ոչինչ չի խանգարել դերասանին ամուսնալուծվել կնոջից՝ Տատյանա Վլասովայից, ում հետ վերջին 6 տարին դերասանը չի շփվել:

Ինչպես հայտնում է Экспресс-газета-ն, Ջիգարխանյանը երկար է մտածել կնոջից ամուսնալուծվելու մասին ու իր 80-ամյակի նախօրեին ամուսնալուծվել է Վլասովայից:

Նշենք, որ Վիտալինա Ցիմբալյուկն ու Ջիգարխանյանը բնակարան են ձեռք բերել Մերձմոսկվայում՝ գերմանական ցածրահարկ տանը: «Այնտեղ ամեն ինչ մտածված է: Շատ հարմարավետ բնակարան է: Դա այն է, ինչի մասին մանկուց երազում էի: Շուրջբոլորն անտառ է»,- պատմել է դերասանը:

djig

Խոսելով 34-ամյա Վիտալինայի հետ հարաբերությունների մասին՝ դերասանը ասել էր հետևյալը: «Իմ կյանքի 80 տարվա ընթացքում հասկացա, որ ամենաանհավանականը երկու մարդկանց փոխհարաբերություններն են: Դա մեծագույն բան է: Ինչպե՞ս մահացավ Արկադի Ռայկինը: Նա չուներ դեղեր՝ կարևոր բանը, որ նա պետք է ստանար երկու օրը մեկ: Ու նա մոռացավ, ու չկար մեկը նրա կողքին, որ հիշեցներ այդ մասին: Դա հեշտ բան չէ: Այդ պատճառով էլ չափազանց հարկավոր է մեկը, ով կոպիտ ասած, քեզ սիրում է»,- ասելէ դերասանը:

Ջիգարխանյանը խոստովանել է, որ շատ է սիրում Վիտալինային:
Դրա հետ միասին, նա խոստովանել է, որ միամտություն կլիներ կարծել, թե իրենք հեշտությամբ լեզու կգտնեն տարիքային նման տարբերության պայմաններում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս