Թուրքիայում ահաբեկչության հետևանքով 15 թուրք զինվոր է սպանվել
Անցած գիշեր Թուրքիայում ահաբեկչական գործողության հետևանքով բազմաթիվ թուրք զինվորներ են սպանվել ու վիրավորվել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Հաղորդվում է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները հարձակում են գործել երկու զինվորական զրահատրանսպորտային միջոցի վրա Հաքարի նահանգի Դաղլըջա շրջանում: Հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ:
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության մեջ զոհերի ու վիրավորների թիվը չի մատնանշվում:
Հայտարարության մեջ ասվում է, որ ահաբեկչությունից հետո Թուրքիան 13 օդային հարված է հասցրել քուրդ զինյալների դիրքերին:
Reuters-ի հաղորդմամբ՝ ահաբեկչական հարձակման հետևանքով 15 զինվոր է սպանվել:
Տեղեկությունների համաձայն՝ PKK-ի զինյալները ականներ էին տեղադրել ճանապարհներին: