Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին
Ինչպես տեղեկացնում է ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակը, շաբաթ օրը, սեպտեմբերի 5-ին, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ «Ռուսաստանը և ես» նախագծի շրջանակներում, որ նվիրված է արդի տարածաշրջանային և միջազգային խնդիրներին:
Ինչպես տեղեկացանք «Ազատություն» ռադիոկայանից, նախագծին իրենց մասնակցությունն են բերել Եվրոպայի և ԱՊՀ երկրների մի շարք նախկին ղեկավարներ, մասնավորապես. Մոլդովայի նախկին նախագահներ Պյոտր Լուչինսկին և Վլադիմիր Որոնինը, Լատվիայի նախկին նախագահ Գունտիս Ուլմանիսը, Լիտվայի նախկին ղեկավար Վիտաուտաս Լանդսբերգիսը, Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևը, Էստոնիայի նախկին նախագահ Առնոլդ Ռյույտելը, Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեվսկին, Ուկրայինայի նախկին ղեկավարներ Լեոնիդ Կրավչուկը և Վիկտոր Յուշչենկոն, ինչպես նաև Ստանիսլավ Շուշկևիչը և Նինո Բուրջանաձեն:
Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը «Ազատության» կայքում կտեղադրվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: