
Արցախի մարտական հենակետում արտակարգ պատահարից մահացած զինծառայողը տան միակ երեխան էր. news.am

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արտակարգ պատահարի հետեւանքով սեպտեմբերի 6-ին մահացած զինծառայող Նարեկ Հարությունյանը տան միակ զավակն էր, մայրը նրան մենակ էր մեծացրել: Այս մասին NEWS.am-ին ասել են Նարեկի հարեւանները:
«Հայր չունեն, սոցիալապես անպահով էին, մայրը չէր աշխատում, առողջական լուրջ խնդիրներ ուներ, ուղղակի կարգ չուներ, դրա համար տղային տարել էին բանակ: Հարեւաններով որոշել էինք մորը օգնել, փաստաթղթերը կարգավորել, որ կարգ ստանար, տղան գար, մոտը լիներ, պահեր»,- ասել է հարեւաններից մեկը:
Հարեւանները նշել են, որ Նարեկը թեեւ չշփվող, ինքնամփոփ, սակայն շատ հանգիստ, հավասարակշռված տղա էր, նա 7 ամիս առաջ էր բանակ զորակոչվել:
Հարեւանների շրջանում տեղեկություններ էին տարածվել, թե մահացու գնդակը ծնոտից վերեւ է անցել, եւ դիտարկվում է ինքնասպանության վարկածը։ Պաշտոնապես այս տեղեկությունը ճշտել չհաջողվեց։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: