
Ավստրիան խոստանում է փակել սահմանը փախստականների համար

Ավստրիան պլանավորում է աստիճանաբար չեղյալ հայտարարել սահմանը հատելու հատուկ պրոցեդուրան, որի շնորհիվ հազարավոր ներգաղթյալներ նախօրեին կարողացել էին երկիր գալ Հունգարիայից, հայտարարել է դաշնային կանցլեր Վերներ Ֆայմենը:
Շնորհիվ հեշտացված կանոնների՝ անցած հանգստյան օրերին հազարավոր ներգաղթյալներ կարողացել էին հատել ավստրիական սահմանը և մնալ Ավստրիայում կամ գնալ Գերմանիա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք օգնել ենք ավելի քան 12 հազար մարդու, ովքեր հայտնվել էին դժվարին իրավիճակում: Հիմա մենք պետք է սկսենք աստիճանաբար դուրս գալ արտակարգ դրության վիճակից ու շարունակել աշխատել նորմալ ռեժիմով»,- ասվում է կանցլերի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Գերմանիայի ու Հունգարիայի իշխանությունները հանդես էին եկել հայտարարություններով, որոնցից հետևում է, որ ավստրո-հունգարական սահմանով հազարավոր ներգաղթյալների անցկացումը չի կրելու նախադեպային բնույթ՝ ի հեճուկ ԵՄ կանոնների:
Գերմանիան, որտեղ ուղևորվում է ներգաղթյալների մեծ մասը, նախազգուշացրել է, որ իր օգնելու պատրաստակամությունը սահմանափակ է ու չի կարելի այն չարաշահել: