ՖԱՖ-ը հրավիրում է միասնական երթի
FAF ֆան շարժումը Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներին սեպտեմբերի 7-ին, ժամը 16:30-ին հրավիրում է Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ՝ մասնակցելու Հայաստան -Դանիա հանդիպումից առաջ երկրպագուների միասնական մեծ երթին:
FAF-ը խորհուրդ է տալիս գալ ազգային հավաքականի մարզաշապիկներով կամ կարմիր շապիկներով, եռագույններով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները FAF-ի օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով:
Երթը կմեկնարկի 17:45-ին, իսկ Հայաստան – Դանիա հանդիպումը՝ 20:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան