Brent նավթի գինը նվազել է 1 բարելի դիմաց 50 դոլարից

Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է 1 բարելի դիմաց 50 դոլարից: Երկուշաբթի առավոտյան Լոնդոնի ICE բորսայի եվրոպական մասնաճյուղերում հոկտեմբերյան ֆյուչերսների գինը հասել է մինչև 49,26 դոլարի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI ապրանքանիշի նավթի գինը կազմել է 1 բարելի դիմաց 45,67 դոլար:
Անցած շաբաթ Վենեսուեալայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկեց անցկացնել

ՕՊԵՔ գագաթաժողով համաձայնեցնելու այն մեխանիզմները, որոնք թույլ են տալիս կայունացնել նավթի գները:

Նախօրեին հայտի դարձավ, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են կայացրել կրճատել բյուջետային ծախսերը՝ կապված համաշխարհային բորսաներում նավթի գնի անկման հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930