«Եթե քաղաքացիների համախմբումը տեղի չունենա, բնականաբար, մտնելու ենք երկրորդ փուլ, երբ բոլորն իրենց ուժերը պետք է միավորեն Հմայակ Հովհաննիսյանի նշած՝ բողոքական քվեարկության շուրջ, որը, իմ կարծիքով՝ ավելի բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով այն, թե ՀՀԿ-ի վարչական ռեսուրսներն ինչպես են ազդում մարդկանց վրա, և քաղաքացիների մեծամասնությունը վախի մթնոլորտում է ապրում»:
«Ժառանգություն» կուսակցությունը միանշանակ դեմ է սահմանադրական փոփոխություններին: Այս մասին այսօր սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի և մասնագետների քննարկում-կլոր սեղանի ընթացքում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ ոչ լեգիտիմ իշխանությունը բարոյական և քաղաքական իրավունք չունի իրականացնել սահմանադրական փոփոխություններ:
Գարեգին Չուգասզյանի խոսքով՝ իշխող ռեժիմը, հասկանալով, որ ընտրությունների հաջորդ ցիկլի ընթացքում ավելի շատ բարդություններ է ունենալու, փորձում է հնարավորինս քչացնել վտանգը, որն առաջանում է ընտրությունների ժամանակ. «Եթե երկու ընտրությունները մեկ են դառնում, ուրեմն երկու անգամ իրենց գործը հեշտանում է, իսկ ժողովրդի համար կրկնակի անգամ բարդանում է վիճակը, որովհետև եթե առաջին ընտրության ժամանակ ինչ-որ բան չի ստացվում, երկրորդ ընտրությունների ժամանակ ժողովուրդը կարող է նորից մոբիլիզացվել»:
Արյունոտ հանգուցալուծում Երևանի Մարգարյան փողոցի բնակարաններից մեկում:
ենք, ըստ էության տեսնում ենք երկու կոնցեպտ: «Ոչ»-ի կոնցեպտը ենթադրում է միավորել ուժերը, ժողովրդի կամքի դրսևորման ժամանակ կանգնել ժողովրդի կողքին, փորձել քվեարկության ժամանակ հասնել արդյունքի, որից հետո մեզ ասում են, որ երկրում կփոխվի քաղաքական իրավիճակ, ՀՀԿ-ն կստանա խորը պարտություն, կունենանք հանրային աջակցության ցուցիչ, կարող ենք անցնել իշխանափոխության:
«Կապտասպիտակաերկնագույնների» գլխավոր մարզիչը մոտ ժամանակներս կարող է լքել Ռուսաստանը:
Սեպտեմբերի 6-9-ին շրջանների զգալի մասում, 10-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 02.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 21/2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տրանսֆերային պատուհանի փակումից մեկ շաբաթ առաջ թուրինցիներն ընդունել են «կապույտների» առաջարկությունը: La Gazzetta dello Sport-ի տեղեկությամբ, լոնդոնցիները պատրաստ են եղել Պոգբայի համար վճարել 85 մլն եվրո, բայց ֆուտբոլիստն ինքը հրաժարվել է տեղափոխությունից և արգելափակել է գործարքը:
«Սա նշանակում է պարզապես խաղալ պետության ճակատագրի հետ, հանձնել պետության ճակատագիրը բախտի քմահաճույքին: Սա ավանտյուրա է, որն իհարկե այս պայմաններում, երբ երկիրը մշտական պատերազմական վտանգի առջև է կանգնած, մենք չենք կարող մեր ձեռքի տակ եղած օրինական միջոցներով չհակադրվել այդ մեծագույն վտանգին, և մենք այդ տեսակետին ենք, որ պետք է միասնական ճակատ ձևավորվի դրա համար»:
Այսօր արդեն Արփինե Հովհաննիսյանը, շատերի համար անսպասելի, նշանակվեց Արդարադատության նախարարի պաշտոնում: Իհարկե, այդ նշանակումից հետո շատերը մեծ հիասթափություն ապրեցին, ոմանք նույնիսկ միմյանց հարց էին ուղղում՝ արդյոք արտագաղթելու ժամանա՞կն է, թե՞ արդեն ուշացել են, ոմանք` Ա. Հովհաննիսյանի հետ մտերիմները. ուրախ էին, ոմանք քծնում էին՝ սրտաճմլիկ շնորհավորանքներով, բայց արդեն փաստ է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Հայկ Կառլենի Թևոյանին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և անձնական արիության համար հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 21-ին, «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի և մասնագետների քննարկում-կլոր սեղան:
Հայաստանում ընթացող «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարային վարժանքների շրջանակում Երեւանի «Նուբարաշեն» հրաձգարանի տարածքում փախստականների համար պայմանական ճամբար են սարքել։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ առաջին շաբաթն է, ինչ Դոնբասում չեն կրակում ու սկսել են գործել կոնֆլիկտի կարգավորման մինսկյան պայմանավորվածությունները:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին արագ լուծումներ տալ փախստականների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին: Ներկայացված խնդրի վերաբերյալ ընդունվել է կառավարության որոշում:
«Սահմանադրությունը գործողության ծրագիր չէ, այլ ընդամենը սահմաններ է դնում, որից ոչ-ոք իրավունք չունի անցնելու: Նոր Սահմանադրությունը կբարձրացնի՞ մեր իրավական գիտակցությունը, թե՞ ոչ: Եթե չբարձրացնի, մենք ամենալավ պիեսը վատ կխաղանք: Բայց եթե մեր մակարդակը բարձր լինի, ապա վատ պիեսն էլ կարող ենք լավ խաղալ: Խնդիրը մեր մեջ է , ոչ թե ինչ-որ տեքստի»:
Ես վստահ եմ, որ Ռուսաստանը ցանկանում է տեղակայել խաղաղապահներ ԼՂ հակամարտության գոտում` Ադրբեջանի տարածքում, բայց եթե կա նման ցանկություն, ապա պետք է կարգավորման սեղանին նաև լինի սկզբունք, որն օրինական կդարձնի այդ խաղաղապահների մուտքը ԼՂ։
Ավստրիական սահմանին ոստիկաններն ու լրագրողները ավելի քան 4 հազար փախստականի են հաշվարկել: Ավստրիական իշխանությունները ենթադրում են, որ օրվա ընթացքում փախստականների թիվը կարող է կրկնապատկվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սեպտեմբերի 4-ին Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության անդամներն այցելել են ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ 3 տարեկան սիրիացի փոքրիկը մահացել է երկրների ստեղծած սահմանների պատճառով ու նշել է, որ իր երկիրը ողջունում է ամբողջ աշխարհից ժամանած մարդկանց, հայտնում է Reuters գործակալությունը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց:
2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական խաղերի շրջանակներում Վրաստանի հավաքականը տանը պարտության մատնեց Շոտլանդիային (1:0), Գերմանիան հաղթեց Լեհաստանին (3:1), իսկ Սերբիան` Հայաստանին (2:0):
Ադրբեջանի Շեքի քաղաքում ուժեղ երկրաշարժի հետևանքով մեծ ճաքեր են առաջացել ավելի քան 200 տներում, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Շեքիի գործադիր իշխանւթյան ղեկավարի օգնական Զիյա Վելիևին:
«Աբովյանի դատարանում որևէ որոշում չի կայացվել: Աբովյանի դատարանը բաց ռեժիմի հետ կապված որևէ գործառույթ չի իրականացրել: Նորից եմ շեշտում, Աբովյանի դատարանը բաց ռեժիմի հետ որևէ որոշում կայացնելու իրավասություն չունի: Բաց ռեժիմի խնդիրը կարգավորվում է համապատասխան օրենքներով»:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի լարվածության վերաբերյալ՝ դատապարտելով շփման գծում քաղաքացիական անձանց դեմ կանխամտածված գործողությունները:
Հակառակորդը կրակում է մեր գյուղերի ուղղությամբ՝ պատճառելով ավերածություններ և զոհեր: Մենք ստիպված ենք պատասխանել՝ քանդելով նրանց գյուղերը և ոչնչացնելով նրանց զինվորներին:
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեկնեցին Տավուշի մարզ: