«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Սերիա Ա-ի 3-րդ տուրում «Յուվենթուսը» խաղաղ դաշն կնքեց «Կիևոյի» հետ (1:1), իսկ «Ռոման» հյուրընկալվելիս հաղթանակ տարավ «Ֆրոզինոնեի» նկատմամբ (2:0): Կիրակի օրվա կենտրոնական հանդիպումը միլանյան դերբին էր, որտեղ «Ինտերը» հաղթեց «Միլանին» (1:0):
Կեֆիրը B խմբի բազմաթիվ վիտամիններ է պարունակում: Օրինակ՝ B12-ն օգտակար է արյան և նյարդային համակարգի համար, B1-ն օգնում է պայքարել սթրեսի դեմ: Կեֆիրի մեջ պարունակվող վիտամինները լավացնում են մաշկի, եղունգների, մազերի վիճակը, ամրացնում իմունիտետը:
Հինգ տարի առաջ ՀՀ կառավարությունն ընդունեց մի որոշում, որ թվում էր, թե պետք է հեշտացնել վարորդների կյանքն ու ավտովթարների վեճերը լուծեր առանց բախումների:
Ա. Ենոքյանի խոսքով՝ հարցն այն է, որ «Ո՛չ»-ի ճակատը ձևավորած միավորները երկար ժամանակ ակտիվ քաղաքականությամբ չեն զբաղվել, դրա համար, ըստ նրա՝ նրանք նույնպես առանձնապես մեծ հասարակական վստահություն չունեն. «Եվ մեծ հարցական է, թե որքանով նրանք կհաջողեն իրենց գործողություններում: Այդ ուժերը բազմիցս, ելնելով իրենց կուսակցական շահերից, փորձեցին այս կամ այն ուժին հարել, և կորցրեցին իրենց ինքնուրույն դիմագիծը, և կարծում եմ, որ նրանք էապես կորցրել են իրենց վստահությունը հանրության մոտ»:
Ավարտվել է Հայաստանի առաջնության 6-րդ տուրը: Այս տուրում 2:0 հաշվով «Փյունիկն» առավելության է հասել «Ուլիսի» հանդեպ, իսկ «Գանձասար Կապանը» կարողացավ մեկ գնդակ ուղարկել «Բանանցի» դարպասը:
Լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկը կրկնեց իր հայրենակից Ռոկկի Մարչիանոյի ռեկորդը. 49 հաղթանակ` 49 մենամարտում:
Խոջիվանքում թաղում են կատարել անմիջապես կենտրոնական այն տեղամասում, ուր թաղված են Սունդուկյանը, Րաֆֆին (կենտրոնում), Թումանյանը: Քանդել են սալահատակը ու հանգուցյալին թաղել չնախատեսված տեղում` մայթի վրա, հողամասից դուրս:
Ամռանը մարզչին արդեն փոխած «նարնջագույնները» 1984թ.-ից սկսած առաջին անգամ ռիսկ են անում չհասնել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ: TMW-ն հաղորդում է, որ որպես հոլանդացիների մարզիչ Դանի Բլինդին փոխարինող՝ դիտարկվում է Յուրգեն Կլոպը, ով ավելի վաղ աշխատում էր «Բորուսիայի» հետ:
Սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Կախեթի հարյուրավոր ֆերմերներ են այսօր հավաքվել Գուրջաանիում՝ շրջանային ադմինիստրացիայի շինության առաջ՝ հուսալով իշխանություններից ստանալ իրենց պահանջի պատասխանը, այն է՝ խաղողի մթերման գնի բարձրացում, հայտնում է Interfax-ը:
Դորտմունդի «Բորուսիայի» թվիթերյան պաշտոնական էջը հաղորդում է, որ ակումբի թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը վերսկսել է մարզումները: Շահինը չէր մարզվել շուրջ 7 ամիս:
Վոլգոգրադում սեպտեմբերի 13-ին Դաղստանում բնակվող ադրբեջանցիները «Բարիտոն» կարաոկե-բարում ծեծկռտուք են սարքել և 5 հոգով ծեծել մի հայ երիտասարդի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության Վոլգոգրադի բաժնի նախագահ Արթուր Մկրտչյանը։
Ներկայացված 29 երկրների շարքում է հայտնվել նաև Հայաստանը: Երկիրը կարողացել է ապաստան տրամադրել Սիրիայի 16 հազար քաղաքացու:
Թուրքիայի Շիրնակ նահանգում նախօրեին սահմանված պարեկային ժամն այսօր վաղ առավոտյան չեղյալ է հայտարարվել:
Սեպտեբերի 14-ին, ժամը 13.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել Երևանի Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ` 2012 թ. ծնված Գ. Թ.-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է հանրապետության հարավարեւելյան սահմանագծերից մեկը, ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին եւ զինվորների ծառայության ընթացքին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր մեկնարկել է Ադրբեջանի խորհրդարանի (Միլի մեջլիս) աշնանային նստաշրջանի արտահերթ լիագումար նիստը:
Սեպտեմբերի 15-ին, 19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում` երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «ԲԿՄԱ»-ն ոչ-ոքի խաղաց «Զենիթի» հետ (2:2), «Ռուբինն» ուժեղ էր «Լոկոմոտիվից» (3:1): Կիրակի «Դինամոն» խոշոր հաշվով պարտվեց «Կրասնոդարին» (0:4), իսկ երկուշաբթի «Ուֆան» կխաղա «Ուրալի» հետ:
Femen-ի 2 ակտիվիստ այսօր Փարիզում կիսամերկ հայտնվել են իսլամական ֆորումում: Նրանք այդկերպ դատապարտելն են «կնատյացությունը», որը նրանց կարծիքով, տիրում է մուսուլմանների շրջանում:
Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները չեն հավատում, թե հայկական դատարանում սպանության գործի քննությանը Վալերի Պերմյակովից կլսեն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը բացահայտել է Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեի դեֆիցիտի դետալները, հայտնում է haqqin.az-y:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 01.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 22.00-ի սահմաններում Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի 6 հասցեում՝ «ՎԻՎԱ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոճանապարհը վառելիքաքսուքային նյութերից մաքրելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարների օգնությունը:
«Եթե խորովածի փառատոնի ռեսուրս ունենք, ի՞նչն է պատճառը, որ հացի տոն չեն ստեղծում։ Չէ՞ որ լավաշն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն դարձավ»։ Ընկերակցության ղեկավարը կարևորեց ցուցահանդեսների արդյունավետության վելուծությունը, թե X երկրի Y ընկերությունը մասնակցությունից հետո ինչ արեց, տուրիստներ բերե՞ց, թե՞ ոչ»։
Հայկական կողմի համար անընդունելի վերնագրով՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը պատրաստելու համար ԵԽԽՎ պատվիրակը կժամանի տարածաշրջան։
Նրա խոսքով՝ մեծ գործ է արել նաև «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը. «Այդ բոլորի ձայները լսելի են դարձել, հիմա պետք է սպասել, տեսնել, թե նշված հանձնարարականների արդյունքում՝ ինչ կփոխվի մեր քաղաքացիների համար, կոնկրետ նշված վարչարարության խնդիրներն ինչպես են լուծվելու»:
Սիրիացի փախստական Ուսամա ալ-Գադաբը, ում հունգար օպերատոր Պետրա Լազլոն ոտք էր գցել հունգարա-սերբական սահմանը հատելիս, խոստովանել է, որ չի կարող ներել նրան: Սիրիացին այս հայտարարությունն արել է Daily Mail-ին տված հարցազրույցում:
Google-ը հայտարարել է Ջոն Կրավչիկին ավտոմոբիլային ստորաբաժանման ղեկավար նշանակելու մասին: Ավտոմեքենաների օնլայն գնման TrueCar ծառայության ղեկավարը Google-ում իր աշխատանքը կսկսի սեպտեմբերի վերջին, հայտնում է Wall Street Journal-ը: