Աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը US Open-ի եզրափակչում հաղթելով Ռոջեր Ֆեդերերին 6:4, 5:7, 6:4, 6:4 հաշվով՝ տարավ իր երկրորդ US Open-ը և «Մեծ սաղավարտի» 10-րդ մրցաշարը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ՌԴ իր գործընկերոջը ծննդյան 50-ամյակի առթիվ:
ԱՄՆ Կոնգրեսն այս շաբաթ ուղիղ քննարկումների է դուրս գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն գործարքի կողմնակիցները արդեն տոնում են հաղթանակը:
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 14-ին Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպում է ունեցել ԵՀ կրթության և մշակույթի գլխավոր տնօրինության բարձրագույն կրթության արդիականացման և Էրասմուս ծրագրի գծով տնօրեն Ադամ Թայսոնի հետ:
«Թալիբան» իսլամիստական շարժման գրոհայինները հարձակվել են աֆղանական Գազնի քաղաքի վրա: Ինչպես հայտնում է Reuters-ը, նրանք ազատ են արձակել հարյուրավոր բանտարկյալների:
«Daily Star»-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը սկսել է մտածել որոշումը փոխելու և անգլիական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ:
Պատճառն ի՞նչ էր, օր էդ խեղջերի քոքը կտրեցին. Ավետիսյանների գերդաստանում մեռելոց է:
Գերմանիան, Ավստրիան ու Չեխիան հայտարարել են սահմանային հսկողությունը փախստականների պատճառով ուժեղացնելու մասին:
Բանախոսը նկատեց՝ Հայաստանը պետք է զգոն լինի, որովհետև մեզնից շատ հեռու չեն այդ իրադարձությունները. «Այդ իրադարձությունները կարող են նաև ազդել Ադրբեջանի հնարավորությունների վրա, օրինակ, այս դեպքերի պատճառով Բաքու-Թբիլիսի գազամուղն արդեն երկու անգամ պայթեցվել է, և դրա գործունեությունը՝ դադարեցվել: Սա նշանակում է, որ ինչ-որ չափով կազդի նաև Ադրբեջանի վրա: Հայաստանի անվտանգությանը մեծ սպառնալիք դժվար թե լինի, բայց պետք է զգոն լինել»:
Եվրամիությունը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2016թ. մարտը երկարաձգելու վերաբերյալ որոշմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ԵՄ-ում իր աղբյուրին:
Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում զանգվածային կռիվ է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև, ինչի հետևանքով 1 ադրբեջանցի է սպանվել, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
168.am-ի հարցին՝ ունե՞նք արդյոք հայկական ավանդական կերակրատեսակներ, որոնք միջազգային ճանաչման են արժանացել, Սեդրակ Մամուլյանը պատասխանեց. «Միջազգային ճանաչողությունը հարաբերական հասկացություն է, և դրան հասնելուց առաջ մենք պետք է նախ և առաջ՝ մեր հասարակության մեջ գնահատենք ու արժևորենք մերը: Ես հակադարձ հարց եմ ուզում տալ՝ իսկ ո՞ր հանրային մեծ ճանաչում և համբավ ունեցող հայ մարդուն կարող եք ինձ մատնացույց անել, ով նախընտրությունը տալիս է հենց հայկական խոհանոցին: Չկան: Ահա այստեղ է մեր մեծ ցավը»:
Նա նշեց, որ իշխանամետ մեդիան ապատեղեկատվության բոլոր միջոցներին դիմում է, որ երկրում անորոշ վիճակ ստեղծվի. «Այդ անորոշ վիճակներից մեկն էլ իշխանության գաղտնի ծառայությունների պատրաստած «խուժանների» կողմից Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շենքերը հրկիզելու փորձն է»:
Երթևեկության կարգավորումը պետք է հստակ լինի և վարորդներին շփոթության մեջ չգցի։ Այս դեպքում ակնհայտ խառնաշփոթ է
Այսօր տեղի կունենա ԵՄ անդամ-երկրների արդարադատության ու ներքին գործերի նախարարների արտահերթ հանդիպումը, որտեղ քննարկվելու են Մերձավոր արևելքից ներգաղթյալների անկառավարելի հոսքին վերաբերող խնդիրներ:
168.am-ի հետ զրույցում հանդիպման կազմակերպիչ G2iA (Հայկական միջմասնագիտական միջազգային խմբավորման) կազմակերպության ներկայացուցիչ Զոհրաբ Մինասյանը հայտնեց, որ, եթե նախորդ տարիներին միջոցառմանը մասնակցում էին Վանաձորն ու Տավուշը, այս տարի միացել են ևս մի քանի նոր մարզեր, ովքեր ներկայանում են և՛ իրենց աճեցրած մթերքով, և՛ արդեն այդ բնամթերքներից պատրաստված տարբեր կերակուրներով՝ տնական թթուներից՝ մինչև չորամրգեր ու մեղր:
Եվրոպական խորհրդարանում կազմակերպվել է հերթական քաղաքական ակցիան Ադրբեջանի դեմ:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Զառ-Գեղաշեն ավտոճանապարհին այրվում է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենա. լսվել է պայթյունի ձայն:
Սեպտեմբերի 7-ին Կառավարության շենքի մոտ ինքնասպանության փորձ կատրած, 1983թ. ծնված Լյուդվիգ Հովհաննիսյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: 168.am-ի հետ զրույցում Հերացի թիվ մեկ համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը նշեց, որ արհեստական շնչառության ապարատն անջատվել է, գիտակցությունը վերականգնվում է:
Այսօր սկսվել է Ադրբեջանի խորհրդարանի (Միլի մեջլիս) աշնանային նստաշրջանի արտահերթ լիագումար նիստը, հայտնում է APA գործակալությունը:
Նախնական տվյալներով Ասկերանի քաղաքային համայնքի ղեկավար է ընտրվել Սամվել Մարդիի Աղաջանյանը, օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցած 1212 ընտրողներից` 674-ը:
Հայաստանի Զինված ուժերի Արմավիրի N զորամասի մի ժամկետային զինծառայողից (անունը չեմ հրապարակում) նամակ եմ ստացել:
Հայաստանում Ձեզ խորը հարգանքով են վերաբերվում և բարձր են գնահատում Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացմանն ուղղված Ձեր հետևողականությունը:
1 մարդ սպանվել է, 2 մարդ ստացել են վնասվածքներ Բուլղարիայի մայրաքաղաքի կենտրոնում ներգաղթյալների վրա հարձակման հետևանքով:
Ինչպես հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը, ԴԱԻՇ-ի զինյալները Իրաքի Մոսուլ քաղաքում բացել են «մասնագիտացված կլինիկա»:
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 13-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյանը:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային հատվածը պատուհասած ուժեղ հրդեհների հետևանքով ավերվել է 400 տուն, հայտնում է Associated Press-ը:
Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին մասնակցելու համար ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Տաջիկստան։
Ճշտված տեղեկությունների համաձայն՝ 34 ներգաղթյալ, ներառյալ 4 նորածին և 11 երեխա, խեղդվել են այն բանից հետո, երբ նրանց տեղափոխող նավը խորտակվել է Հունաստանի ափերի մոտ:
Տավուշի մարզի Իջևան քաղաքի ղեկավարի ընտրություններում հաղթել է գործող ղեկավար Վարդան Ղալումյանը: