Բաժիններ՝

Ֆլոյդ Մեյվեզերը հաղթեց իր կարիերայի վերջին մենամարտը

Լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկը կրկնեց իր հայրենակից Ռոկկի Մարչիանոյի ռեկորդը. 49 հաղթանակ` 49 մենամարտում:

Մենամարտը, որը տեղի է ունեցել Լաս Վեգասում, ավարտվեց դատավորների միաձայն որոշմամբ` Մեյվեզերի հաղթանակով` 117-111, 118-110, 120-108:

Մեյվեզերը պաշտպանեց կիսամիջին քաշային կարգում WBC և WBA (Super) վարկածներով չեմպիոնական տիտղոսները:

Մեյվեզերն ավելի վաղ հայտարարել էր, որ այս մենամարտը վերջինն է լինելու իր կարիերայում: 38-ամյա բռնցքամարտիկի հաշվին կա 49 հաղթանակ (26-ը՝ նոկաուտով)` 49 մենամարտերում:

Մարչիանոն ավարտել է կարիերան նույնպես 49 հաղթանակով (43-ը՝ նոկաուտով)` 49 մենամարտերում:

Բերտոյի համար այս պարտությունը 4-րդն էր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930