![](/banners/BeFunky-design.jpg)
Նուրի Շահինը վերջապես սկսել է մարզումները
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/49744.jpg)
Դորտմունդի «Բորուսիայի» թվիթերյան պաշտոնական էջը հաղորդում է, որ ակումբի թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը վերսկսել է մարզումները: Շահինը չէր մարզվել շուրջ 7 ամիս:
Ֆուտբոլիստն արդեն կարողանում է աշխատել գնդակով:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը ստացել էր վնասվածքը Գելզենկիրխենի «Շալկեի» հետ մրցավեճում: վնասվածքի պատճառով նա բաց էր թողել Գերմանիայի առաջնության մեծ մասը՝ մասնակցելով միայն 7 հանդիպման:
Սիրարփի Աղաբաբյան