«Լավ բանա էտի»: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծին, այս մասին նշեց գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահի բացման արարողության ժամանակ BMW ընկերության գլխավոր տնօրեն Հարալդ Կրյուգերը ուշաթափվել է, հայտնում է Bloomberg-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին վնասվածքի պատճառով չի մեկնել Էյնթհովեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «ՊՍՎ»-ի դեմ խաղին:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարգադրեց անջատել Զ.Փոստանջյանի խոսափողը, ու հայտարարեց, որ նիստն ուղիղ հեռարձակվում է, պետք չէ խեղաթյուրել ու թյուրիմացության մեջ գցել մարդկանց:
Թուրքիայի Մուշ նահանգում պայթեցվել է թուրք զինծառայողների տեղափոխող ավտոբուսը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել 12 զինծառայող, հայտնում է İHA-ն:
Գլխավոր սահմանային «Խորգոշ-2» անցակետը փակվել էր իրավապահների կողմից, ինչը Սերբիայի կողմից դարձել էր ներգաղթյալների կուտակման պատճառ, ովքեր ցանկանում էին տեղափոխվել Հունգարիայի տարածք:
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը կարծում է՝ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարը բաժանված է 3 հատվածի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարծիք հայտնեց, որ առաջին հատվածում «մաքուր, անմեղ ու պարզ» երիտասարդներն են, երկրորդում՝ մարդիկ են, որոնք «իրենց խնդիրներն են լուծում», որոնք «ուղղորդված» են, իսկ երրորդ հատվածում, ըստ նրա՝ մարդիկ են, որոնք «պահի տակ պետք է որոշեն՝ որի կողմը պետք է լինեն»:
Այսօր ազգային հիմնի հնչյունների ներքո մեկնարկեց Ազգային ժողովի 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանը: ԱԺ պատգամավորները ողջունեցին Կարեն Բեքարյանին՝ պատգամավորական մանդատը ստանալու կապակցությամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց Հայկ Կյուրեղյանի գործով դաավճիռը: Դատարանի վճռով Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվեց օրինական ուժի մեջ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:
Պուտինը հիմա հուսահատության մեջ է, քանի որ նավթի գինն այն մակարդակում, որի վրա հիմա գտնվում է, իր ռեժիմի վախճանն է նշանակում: Հենց այդպես կործանվեց Խորհրդային Միությունը Ռեյգանի ժամանակ, երբ նավթի գինը մոտավորապես այդքան ընկավ:
Այսօր մեկնարկում է ԱԺ աշնանային նստաշրջանը: Այսօրվանից ԱԺ-ն քննարկելու է սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Charlie Hebdo երգիծական ամսագիրը հրապարակել է սիրիացի 3 տարեկան տղայի՝ Այլան Քուրդիի լուսանկարները, ում մարմինը հայտնաբերվել էր Թուրքիայի Բոդրում քաղաքի ափին:
Բայց ՀՀԿ-ն ձգտում է, որ լինի հասարակության մեծ մասի կոնսոլիդացիան այս հարցի շուրջ: Պետք է հասարակությանը բացատրվի՝ ինչու այո և ինչու ոչ: Նրանք, ովքեր կարողանում են հիմնավորել իրենց «ոչ»-ը, շատ լավ է»:
Խոսելով սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարելու համար ձևավորված «Ոչ»-ի ճակատի մասին՝ նա նշեց, որ դա հերթական փորձն է հայ ժողովրդին «թյուրիմացության» մեջ գցելու համար. « «Ոչ»-ի մասին չեմ ուզում խոսել, անիմաստ եմ համարում»:
Առաջիկա շաբաթների ընթացքում, նախաձեռնությունը տեսանյութերի միջոցով կտարածի իր հիմնական գաղափարները, որոնք կդառնան նոր ձևավորվող քաղաքական ուժի գաղափարական առանցքը: Լուսավոր Հայաստանը կհաստատի նոր տեսակի քաղաքական մշակույթ՝ հիմնված հրապարակային քաղաքականության և քաղաքակիրթ բանավեճի վրա:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միջազգային մեկուսացման ենթարկվել, եթե շարունակի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
ԵԱՀԿ Մինկսկի խմբի համանախագահները կկազմակերպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում:
Հայտնի է, թե Արարատի մարզի Բաղրամյան գյուղում ինչից են թունավորվել դպրոցական երեխաները:
26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է. ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը: Հղիության 35-րդ շաբաթում գտնվող 26-ամյա ծննդկանը մահացել է հուլիսի 29-ին:
Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։
Նախկին բանկիր Մալկոլմ Թերնբուլը պաշտոնապես դարձել է Ավստրալիայի նոր վարչապետ: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել երկրի վարչապետ Թոնի Էբոթի հրաժարականից հետո, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երբ հանրային նորման, բացի օրենք լինելուց, նախ հանրային պահանջ է, հասարակական մեծամասնության դոգմ։ Երբ այսպես կոչված քաղաքացիական հասարակությունը ոչ թե մարտահրավեր է պետությանը, այլ որոշակի ինքնակարգավորման ունակություն ունեցող հանրույթ։
ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի՝ նախագահական այցիցի հետո ՀԱԿ-ում նրա անունը լսել չեն ուզում, տիկին ատենապետին դասել են դավաճանների շարքը և մամուլով անգամ պարտադրում են հրաժարվել մանդատից, որը, ըստ իրենց, նրան է բաժին հասել Լևոն Տեր-Պետրոսյանի բարյացակամության շնորհիվ»:
Սեպտեմբերի 14-ին ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Դուշանբեում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ։
Օրինակ մարդկային սեռերի կողմնորոշման հարցում, ի տարբերություն մեր ընկալման, որը Աստծո կողմից մեզ տրված շնորհն է, գրված է, որ յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր սեռը: Եթե ասենք տղամարդը իրեն կին է զգում, ուրեմն նա կին է: Եվ այս կետերով պայմանավորված սարսափելի մեխանիզմը գործելու է ոչ միայն մեր ինքնության վերաբերող, այլ բոլոր հարցերում:
Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների զարգացման և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման տեսանկյունից երկուստեք կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է գործընկերոջը պաշտոնական այցելություն կատարել Հայաստան, որը Նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհակալությամբ ընդունել է:
Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի «Սիթի»-«Յուվենթուս» խաղից առաջ իր կանխատեսումն է արել մրցաշրջանի վերաբերյալ: Իտալացի մասնագետի կարծիքով, 2 ակումբն էլ կարող են շատ բանի հույս ունենալ: Հանդիպումը տեղի կունենա Մանչեսթերում, սեպտեմբերի 15-ին:
Արփինե Հովհաննիսյանի նշանակման առիթով ՀՀԿ-ի երիտասարդների շրջանում բարձրացած խուլ դժգոհությունը չի մարում:
Ինչի՞ համար են դրանք պետք, եթե աշխատանքն այսպես թե այնպես առնչվում է մարդկանց, ապա դու պետք է կարողանաս շփման եզրեր գտնել այդ մարդկանց հետ՝ քո պարտականությունները կատարելու համար: Պաշտոնյաների ու պատգմավորների համար այդ բաժնի հատուկ ենթաբաժինը պետք է կազմի լրատվամիջոցի հետ շփվելու մշակույթը:
Քոչարյանը, կարծես ծովի առջև է կանգնած, չգիտի` ջուրը սա՞ռն է, թե՞ տաք, մտնի՞, թե՞ չմտնի: Կամ սպասում է հասարակության արձագանքին, կամ իշխանության արձագանքին, կամ` որ քաղաքական ուժերն իրեն դիմեն աջակցության համար: Քոչարյանի այդ կեցվածքն անընդունելի է. կամ հայտարարում ես վերադարձի մասին, կամ փակում ես այդ թեման մեկընդմիշտ: