Բաժիններ՝

Google-ն աշխատանքի է վերցրել Hyundai-ի նախկին գլխավոր տնօրենին

Google-ը հայտարարել է Ջոն Կրավչիկին ավտոմոբիլային ստորաբաժանման ղեկավար նշանակելու մասին: Ավտոմեքենաների օնլայն գնման TrueCar ծառայության ղեկավարը Google-ում իր աշխատանքը կսկսի սեպտեմբերի վերջին, հայտնում է Wall Street Journal-ը:

Ընկերության ներկայացուցիչները հայտարարում են, որ Կրավչիկը կօգնի Google-ին համագործակցություն ծավալել ավտոարտադրողների հետ, քանի որ անձամբ Google-ը մտադիր չէ զբաղվել անօդաչու ավտոմեքենաների զանգվածային արտադրությամբ:
Ինքնաղեկավարվող ավտոմեքենայի ստեղծման նախագիծը գործարկվել է 2009 թվականին Google X փորձարարական լաբորատորիայի կողմից:

Ջոն Կրավչիկը գլխավորել է Hyundai Motor America-ն 2008-2013թթ., մինչ այդ 14 տարի աշխատել է Ford ընկերությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս