Բաժիններ՝

Խոտածածկ տարածքներ են հրդեհվել

Սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Դ. Մալյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում այրվել է 100 քմ, Արշակունյաց պողոտայում` Ե. Թելմանի անվան թիվ 13 հիմնական դպրոցի մոտակայքում` 100 քմ, Մոլդովական փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում` 600 քմ, Ծիծեռնակաբերդի այգու հուշահմալիրի մոտակայքում` 4000 քմ, Քանաքեռի գերեզմանատան տարածքում` 200 քմ խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի մարզադաշտի մոտակայքում` 2000 քմ, Վ. Սարգսյան փողոցում` 100 քմ, Գետամեջ գյուղի գերեզմանատանը` 6000 քմ, Զովունի գյուղի գերեզմանատանը` 2000 քմ, Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում` 10 հա, Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին` 500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930