
Թուրքիայի անվտանգության ուժերը ավելի քան 30 քուրդ զինյալների են սպանել Ջիզրեում

Թուրքիայի Շիրնակ նահանգում նախօրեին սահմանված պարեկային ժամն այսօր վաղ առավոտյան չեղյալ է հայտարարվել:
Այդ մասին հայտնել է նահանգի նահանգապետը, որը արգելել էր քաղաքի բնակիչներին անվտանգության նկատառումներով կիրակի երեկոյան դուրս գալ տնից, հայտնում է TASS-ը:
Պարեկային ժամը սահմանվել էր սեպտեմբերի 4-ին, երբ տեղեկություններ էին հաղորդվել Ջիզրե «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) 30 անդամի ներթափանցման մասին: Նրանք փորձել էին PKK-ի երիտասարդ թևի հետ ամրանալ քաղաքում, գրում է թուրքական «Սաբահ» թերթը:
Պարբերականը հայտնում է, որ նրանց հայտնաբերմամբ ու ոչնչացմամբ զբաղվել է ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներն ու ժանդարմերիան:
Այն տները, որտեղ գտնվել են քուրդ զինյալները, ավերվել են: Սպանվել է 32 քուրդ զինյալ, տասնյակ քրդեր ձերբակալվել են: