Բաժիններ՝

Հայաստանի բարձրագույն առաջնություն. 6-րդ տուրի արդյունքները

Ավարտվել է Հայաստանի առաջնության 6-րդ տուրը: Այս տուրում 2:0 հաշվով «Փյունիկն» առավելության է հասել «Ուլիսի» հանդեպ, իսկ «Գանձասար Կապանը» կարողացավ մեկ գնդակ ուղարկել «Բանանցի» դարպասը: Դավիթ Հակոբյանի և Էդգար Մալաքյանի գոլերի շնորհիվ «Շիրակը» հյուրընկալվելիս հաղթեց «Արարատին», սակայն չկարողացավ բարձրանալ առաջին հորիզոնական, քանի որ Միհրան Մանասյանի դուբլը «Միկայի» հետ խաղում «Ալաշկերտի» վստահ հաղթանակի հիմնասյունը եղավ:

6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ալաշկերտը»՝ 14 միավորով, իսկ նրան հետապնդում են «Շիրակը»՝ 13 միավորով, «Փյունիկը» և «Գանձասար Կապանը»՝ 11-ական միավորով: «Արարատը», «Բանանցը» և «Միկան» ունեն, համապատասխանաբար, 7, 6 և 4 միավորներ: «Ուլիսը» դեռևս միավորներ չունի:

Ռմբարկուների ցուցակը գլխավորում են հետևյալ ֆուտբոլիստները.

Միհրան Մանասյան («Ալաշկերտ»)- 5

Կարդացեք նաև

Ջոն Ջերեմիա («Բանանց»)- 4

Հեբեր Արաուխո («Ալաշկերտ»)- 4

Տեղեկացնենք նաև, որ հաջորդ տուրում կկայանան ստորև նշված հանդիպումները.

«Միկա»-«Փյունիկ»

«Շիրակ»-«Ալաշկերտ»

«Ուլիս»-«Բանանց»

«Գանձասար Կապան»-«Արարատ»

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս