
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Հոլանդիայի հավաքականը

Ամռանը մարզչին արդեն փոխած «նարնջագույնները» 1984թ.-ից սկսած առաջին անգամ ռիսկ են անում չհասնել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ: TMW-ն հաղորդում է, որ որպես հոլանդացիների մարզիչ Դանի Բլինդին փոխարինող՝ դիտարկվում է Յուրգեն Կլոպը, ով ավելի վաղ աշխատում էր «Բորուսիայի» հետ:
Հոլանդիայի հավաքականն անհաջող մեկնարկեց Եվրո-2016-ի ընտրական ռաունդը` Գուս Հիդինգի ղեկավարությամբ, և հուլիսին վերջինիս փոխարինեց Բլինդը:
Նոր մարզչի օրոք «նարնջագույնները» պարտվել են 2 խաղերում և որակավորման խմբում իջել են 4-րդ հորիզոնական:
Ավելի վաղ մամուլը Կլոպին կապում էր «Զենիթի», «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» և «Միլանի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը