Բաժիններ՝

Սիրիացի փախստականը չի կարողանում ներել հունգար կին օպերատորին իրեն երեխան գրկին վայր գցելու համար

Սիրիացի փախստական Ուսամա ալ-Գադաբը, ում հունգար օպերատոր Պետրա Լազլոն ոտք էր գցել հունգարա-սերբական սահմանը հատելիս, խոստովանել է, որ չի կարող ներել նրան: Սիրիացին այս հայտարարությունն արել է Daily Mail-ին տված հարցազրույցում:

«Այնտեղ իսկական քաոս էր, մարդիկ կորցրել էին համբերությունը ու սկսել ճեղքել ոստիկանական շղթան: Այս ամենը տեղի էր ունենում մի փոքր հողատարածքի վրա, որտեղ մեծ թվով մարդիկ էին հավաքվել: Երբ ես ոտքիս հարված ստացա, սկզբում անգամ չհասկացա, թե ով դա արեց՝ ոստիկա՞նը, թե՞ օպերատորը: Ես պարզապես զգացի, որ կորցնում եմ հավասարակշռությունս ու ընկնում: Ինչպե՞ս կարող եմ ես նրան ներել»,- կատարվածը հիշում է փախստականը:

1ff98c50c719e5b7c9486389c8853d3b__660x
Տղամարդու խոսքով, ով Սիրիայում ֆուտբոլային մարզիչ է աշխատել, սահմանը հատելն իր ընտանիքի համար անհրաժեշտություն էր: Նրա խոսքով՝ ինքը չէր էլ պատրաստվում լքել իր հայրենիքը, սակայն 2012թ. իր հայրենի Դեր-Զոր քաղաքը ավերվեց ԴԱԻՇ-ի զինյալների կողմից:

«Մենք նորմալ կյանքով էինք ապրում մինչ պատերազմը: Մենք երկար ժամանակ չէինք ցանկանում հեռանալ Սիրիայից, սակայն երբ ամեն ինչ անտանելի դարձավ, 2012թ. վերջին փախանք Թուրքիա»,- պատմել է սիրիացի փախստականը:
Նա նաև պատմել է, որ Թուրքիայում 800 ֆունտ է վճարել մաքսանենգներին իրեն ու որդուն նավակով հունական Կոս կղզի հասցնելու համար: Նրա ընտանիքի մի մասն արդեն Գերմանիայում էր: Նրանց հետ տղամարդը օրերս է կարողացել վերամիավորվել:

036ba46f2ec258cabae14253d760ba9d__660x

Հիշեցնենք, որ աղմկահարույց դեպքը տեղի էր ունեցել Սերբիայի ու Հունաստանի սահմանին, երբ բախումներ էին տեղի ունեցել ներգաղթյալների ու ոստիկանների միջև:

Հունգարական N1TV հեռուստաալիքի օպերատորը ոտք էր գցել երեխան գրկին սիրիացի փախստականին: Կնոջ գործողությունները վրդովմունքի մեծ ալիք էին բարձրացրել ու հեռուստաալիքն ստիպված էր եղել աշխատանքից հեռացնել վերջինիս:
Ավելի ուշ Պետրան ներողություն էր խնդրել Ուսամա ալ-Գադաբից:

c430e9b70bb18bc67312990a72501266__660x

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս