
Femen-ի ակտիվիստները Փարիզում կիսամերկ ներխուժել են իսլամական ֆորումին

Femen-ի 2 ակտիվիստ այսօր Փարիզում կիսամերկ հայտնվել են իսլամական ֆորումում: Նրանք այդկերպ դատապարտելն են «կնատյացությունը», որը նրանց կարծիքով, տիրում է մուսուլմանների շրջանում:
Russia Today հեռուստաալիքի հաղորդմամբ՝ շարժման ակտիվիստները կիսամերկ հայտնվել են բեմին ու սկսել բղավել «Ոչ ոք չի կարող ինձ տիրանալ», «Ես ինքս ինձ մարգարե եմ» կարգախոսներ:
Ցուցարարներին արագորեն մոտեցել են անվտանգության ծառայությունների աշխատակիցներն ու ֆորումի բազմաթիվ մասնակիցները, որոնք ֆեմինիստուհիներին հրել են կուլիսների հետևը, սակայն կանայք այնտեղից շարունակել են բղավել իրենց կարգախոսները: