Ավետիսյանների գերեզմանաքարերը տեղադրվել են. հարազատները մեռելոցին գերեզմանոց այցելեցին. news.am
Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները չեն հավատում, թե հայկական դատարանում սպանության գործի քննությանը Վալերի Պերմյակովից կլսեն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
«Ինչքան որ ռուսական դատարանում չխոսեց, նույնքան էլ հայկական նիստին չի խոսի: Իրան հեչ պետք էլ չէ, որ խոսա, ինչ որ տվել են գրած, կկարդա: Ռուսականին էլ գլուխը կախած քնած էր, ինչի Պերմյակով կա՞ր էնտեղ նստած: Ինքը թիկունք ունի, գեներալի պես կպահեն: Դատապարտյալի տեսք չուներ, նստավ դատին, մեր վրա խնդաց ու ելավ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը:
Ռիտա Պետրոսյանը Ավետիսյանների մյուս հարազատների հետ այսօր՝ սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի հաջորդ օրը նշվող մեռելոցին այցելել էր Ավետիսյանների շիրիմին:
Հարազատները նախքան գերեզմանատուն գնալը հավաքվել էին Ավետիսյանների տան մոտ, սակայն ներս մտնել չկարողացան, քանի որ տան դուռը դեռ կապարակնքված է՝ արդեն կրկնակի:
Հարազատների հետ գերեզմատուն էին այցելել նաեւ գյումրեցիներ, նրանք խունկ ծխեցին ընտանիքի 7 անդամների հիշատակին: Ի դեպ, Ավետիսյանների գերեզմանաքարերն արդեն տեղադրված են՝ փոքրիկ Սերյոժայի անունով բացված հաշվեհամարին հավաքված գումարով եւ քաղաքապետարանի միջոցներով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: