Վոլգոգրադում ադրբեջանիցների հետ ծեծկռտուքի մասնակից հայ երիտասարդը «հազիվ է փրկվել մեռնելուց». news.am

Վոլգոգրադում սեպտեմբերի 13-ին Դաղստանում բնակվող ադրբեջանցիները «Բարիտոն» կարաոկե-բարում ծեծկռտուք են սարքել և 5 հոգով ծեծել մի հայ երիտասարդի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության Վոլգոգրադի բաժնի նախագահ Արթուր Մկրտչյանը։

«Նրանք 5 հոգով հարբած վիճակում  մտել են կարաոկե-բար, շատ վատ են իրենց պահել։ Հաստատության տերը նրանց խնդրել է դուրս գալ՝ ասելով. «Տղանե՛ր, եկեք դուրս գանք, խոսենք»։ Դուրս են եկել եւ սկսել են 5 հոգով ծեծել մեկին»,- ասել է Մկրտչյանը։

«Այս պահին երիտասարդը հիվանդանոցում է։ Նրա անունն Արտակ է։ Երիտասարդի ծնոտը ձեռքը, կողերը կոտրված են, նա հազիվ է փրկվել մեռնելուց»,- հավելել է Մկրտչյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս