Եվրոպական խորհրդարանի պատգամվոր Իգնասիո Կորաոն խստորեն դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Հայաստանի հետ սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կորաոն անընդունելի որակեց ադրբեջանական կողմի գործողությունները: «Մարդկային կորուստները ցավալի են:
Համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը հերքում է հայաստանյան որոշ լրատվամիջոցների տարածած լուրերը, թե գյուղի տարածքում արկեր են պայթել և վիրավորներ կան:
Համաշխարհային վիճակագրության տվյալներով՝ նախորդ տարի մոտ 1 մլրդ 150 մլն մարդ եղել է զբոսաշրջիկ. դուրս է եկել իր երկրից և այցելել այլ երկիր: Որոշ երկրների համար (խոսքը փոքր կղզային, կուրորտային երկրների մասին չէ) զբոսաշրջությունը եկամուտների համար բավականին լուրջ նշանակություն ունեցող ոլորտ է:
Մարտական կրակի կիրառմամբ անցկացված զորավարժությունների ընթացքին հետևել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Հենց գնդակոծությունը սկսվում է, հեռախոսս սկսում են գնդակոծել: Երևանից լրագրողուհին զանգում հարցնում է՝ «Իսկ ինչո՞վ է պայմանավորված այս գնդակոծությունը»: Աղջի՛կ ջան, չգիտե՞ս՝ ինչով է պայմանավորված. գնացել եմ թուրքին խնդրել եմ, որ էսօր երեկոյան մի քիչ կրակեն:
«Մեր կողմից շատ պարզ է և հստակ, պետք է միշտ հակահարված հասցվի, և այդպես էլ արվում է: Մտածել, որ Ադրբեջանը կվերանայի իր որոշումը, այդպես չէ, որովհետև բուն պատճառն այն է, որ Ադրբեջանը վաղուց դարձել է ֆաշիստական բռնապետական պետություն, իսկ նման պետությունները հենց այսպիսի պահվածք էլ ունեն»,- ասում է Դավիթ Բաբայանը:
Բուլղարացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Անգել Ջամբազկին Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրականացրած գործողություները ահաբեկչություն է համարում: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջամբազկին նշեց, որ կատարվածը պետք է անհապաղ եվրոպական կառույցների կողմից դատապարվի:
«Ադրբեջանը բացահայտ խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, Ադրբեջանի քայլերը բացահայտ ուղղված են ՄԱԿ-ի կանոնադրության դեմ, խախտվում են բազմաթիվ հոդվածներ, որոնք վերաբերում են միջպետական հարաբերություններին: Մենք ձեռնոցը միշտ պատրաստ ենք վերցնել, մենք գիտենք՝ ում հետ գործ ունենք, մեզ համար դա անցած պատմություն է: Ադրբեջանը փորձում է նոր արկածախնդրության դիմել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով սահմանում տիրող լարված իրավիճակին:
Ադրբեջանի պաշպանության նախարարությունը տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության տարածքում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած բախումների արդյունքում 5 զոհերի և 19 վիրավորների մասին։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Բանակը հերթական անգամ անում է և անելու է այն, ինչն առաջին հերթին՝ Արտաքին գործերի նախարարության, արտաքին քաղաքականության գործառույթն է: Բանակը ստիպված է ստանձնում այդ գործառույթը, քանի որ ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղուց ստանձնել է ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունն ըմբռնողի գործառույթ:
Երբ միջնորդներն ի վիճակի չեն բացահայտել լարվածության սրման իրական մեղավորին, Ադրբեջանը կանխամտածված և նպատակաուղղված նեղացնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունների շրջանակը:
Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար մի շարք հայտնի հայտնի գործարարների, արվեստաբանների, հասարակական գործիչների, գործարար-պատգամավորների պարգևատրել է մեդալներով: Պարգևատրվել են՝
Դեռևս այս տարվա ապրիլին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը խնդիր է և այդ խնդիրը պետք է լուծվի, քանի որ սահմանին կանգնած հայ զինվորը հոգեբանորեն մտածում է, որ իրեն կարող են սպանել այդ զենքով: Անցած ամիսները ցույց տվեցին, որ այդ խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլ ավելի է խորացել:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:
Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
Ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտումները, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանին բռնություններն արդեն անհանգստացնող են:
Համաշխարհային հանրությունը վկան եղավ հայության արժանապատիվ ու բացառիկ միասնական կեցվածքին: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացն արձանագրեց նոր՝ ավելի բարձր մակարդակ:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով հայ չորս զինծառայողների սպանության և մի քանի այլ զինծառայողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադը, սակայն պարզվել է, որ տղամարդը մահացել է:
Արդեն մոտ մեկ ամիս է՝ կասկածելի ծագումնաբանությամբ ինչ-որ կայքեր եւ անձինք տարբեր խողովակներով լուրեր են տարածում սկզբում, իբր դպրոցներից, հետո մանկապարտեզներից երեխաներ գողանալու մասին: Իհարկե, այդ լուրերը հերքվում են, բայց արդյունքում հատկապես մարզերում խուճապային տրամադրություններ են տարածվում, մարդիկ վախենում են իրենց երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ ուղարկել. անգամ այդ հաստատությունների ղեկավարներն են սկսել զգուշանալ:
«Ես նոր եմ վերադաձել Ղարաբաղից: Ես այնտեղ էի նախորդ կիրակի: Թեպետ այս ամիս չեղա առաջնագծում, սակայն այնտեղի էի մայիսին: Ես տեսա իրավիճակն այնպես, ինչիսին որ կար, լսեցի կողքովս անցնող փամփուշտների ձայնը: Չկար մեկ օր կամ գիշեր, որ Ադրբեջանը չկրակեր ավելի ու ավելի ուժեղ զենքերով: Սպանվում են զինվորներ, իսկ այսօր նրանք կրակում են անգամ քաղաքացիական անձերի վրա: Սա բացարձակապես անընդունելի է»:
Սեպտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /16 արկ/, 82 /28 արկ/, և 120մմ /2 արկ/ ականանետերից ու ՌՊԳ-7 /1 արկ/ և ՀԱՆ-17 /30 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Երգիչ Արմեն Գոնդրաչյանին` հայտնի Արմենչիկին, Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհելու փաստը վերջին օրերին քննարկվող հիմնական թեման է դարձել: Սակայն մինչ օրս այդպես էլ անպատասխան է մնացել այն հարցը, թե, ի վերջո, Արմենչիկին ինչպես է հաջողվել այդ կոչումը ստանալ:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քիչ առաջ հրավիրել է շտապ խորհրդակցություն՝ երեկ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դժբախտ միջադեպով պայմանավորված մայրաքաղաքի օրվա տոնակատարության կազամակերպման և անցկացման միջոցառումների ծրագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:
Մենք ամեն ինչ անում ենք, բայց ականանետն օդից է ընկնում, եւ շատ բարդ է պայքարել դրա դեմ: Պայքարում ենք, իհարկե, բայց չէինք ուզի կիրառել այնպիսի զենքեր, որ կբերեն անկանխատեսելի հետեւանքների: Դրա համար աշխատում ենք միայն ադեկվատ պատասխաններ տալ:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից դժգոհությունները համակարգում չեն դադարում։ Մեր տեղեկություններով, նախարարն աշխատելու փոխարեն ամբողջ օրն զբաղված է իր աշխատակիցների գլխին «պահակություն» անելով։
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակից և այդ առթիվ միջազգային հանրության՝ օր օրի ուժգնացող քննադատությունից ուշադրությունը շեղելու նպատակով Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին իրադրության սրումը լի է անկանխատեսելի բացասական հետևանքներով։ Այս սադրանքներով Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը ինչպես մարդկային կյանքի, այնպես էլ՝ իր կողմից ստանձնած պարտավորությունների նկատմամբ»։
Ինքնահռչակ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուց եւ այնտեղ ապաստան հայցելուց հետո հայտնի դարձավ, որ նա վաղուց հաշվառված է Երեւանի հոգեբուժարանում:
Երեկ Արցախում հրետակոծության հետեւանքով վիրավորված զինածառողները 16-ն են: Նույն այդ տեղեկություններով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, վիճակները գնահատվում է բավարար:
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ հայկական զինված ուժերի կիրառած 82 մմ ականանետի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Մամեդով Էլշան Վագիֆ օղլուն (Məmmədov Elşən Vaqif oğlu), ևս 3 զինծառայող բեկորային վնասվածքներ են ստացել: