Վահան Մարտիրոսյանը 10 տարի է՝ հաշվառված է հոգեբուժարանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինքնահռչակ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուց եւ այնտեղ ապաստան հայցելուց հետո հայտնի դարձավ, որ նա վաղուց հաշվառված է Երեւանի հոգեբուժարանում:

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Վահան Մարտիրոսյանը դեռեւս տասը տարի առաջ՝ 2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ առողջապահության նախարարության ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում` «անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ: Սա այն միակ դեպքն է, երբ «Ժողովուրդ» օրաթերթը, առանց տվյալ անձի համաձայնության, հրապարակում է նրա անձնական կյանքին վերաբերող փաստական տվյալ:

Սակայն այս դեպքում գործ ունենք մի անձի հետ, ով որոշել է ապաստանել Հայաստանի թշնամի երկրում եւ այդ երկրի իշխանությունների ձեռքում գործիք դառնալ` իր հայրենիքի դեմ օգտագործվելու համար: Ուստի, կարծում ենք, որ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն համոզվելու, որ նման արարք իրեն կարող է թույլ տալ միայն հոգեկան հիվանդ մարդը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս