Երեխաների շրջանում թունավորումները հիմնականում զարգանում են շատ արագ, ունենում ծանր ընթացք և պահանջում ոչ միայն անհապաղ բժշկական օգնություն, այլև երկարատև բուժում:
ԱՄՆ-ը գրանցել է Սիրիայի երկնքում ռուսական ռազմական ինքնաթիռների ու անօդաչու թռչող սարքերի թռիչքների սկիզբը, որոնք տեղակայված են Լաթաքիայի ավիաբազայում, հայտնել է ամերիկյան The Daily Beast-ը՝ հղում կատարելով Պենտագոնի անանուն ներկայացուցիչներին:
«Ես ընդունում եմ, որ այն շնորհվում է ոչ այնքան իմ անձին, որքան Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին: Անշուշտ, դա մեծ պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Հայաստանը՝ մի երկիր, որն այնքան հպարտ է իր քրիստոնեական ինքնությամբ և նաև վեհանձն մարդկանցով ու մշակույթների նկատմամբ իր անկեղծությամբ, հարգալից է մարդու և ազգերի համաձայնության հարցում ամրագրված իրավունքների նկատմամբ»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է կարդինալ Սանդրին:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 02.55-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Սերգեյ Ղ.-ն:
Women in Football կազմակերպությունն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային է ներկայացրել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի և նախկին բժիշկ Եվա Կարնեյրոյի մասնակցությամբ դրվագի մասին ողջ տեղեկատվությունը:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երեկ հայտնել է երկրում եռօրյա սուգ հայտարարելու մասին՝ ի հիշատակ Մեքքայի մերձակայքում՝ Մինա հովտի մոտ, մուսուլման հավատացյալների հրմշտոցի հետևանքով մահացած իրանցի ուխտավորների, հայտնում է Press TV գործակալությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Խոր Վիրապի խաչմերուկ» կոչվող հատվածում 4000-ից ավելի գյուղացիներ հիմնականում՝ Արարատի մարզի 20 գյուղերից, խաղողով բարձված բեռնատար մեքենաներով փակել են ճանապարհը:
Սեպտեմբերի 26-30-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
«Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոսանքի տրամադրման խնդիր հանրահավաքի կազմակերպիչների կողմից չի բարձրացվել: Ներկայացնում ենք հանրահավաքի իրազեկման փաստաթուղը՝ ուղղված Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին»:
Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի Զինված ուժերը, լրջորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի՝ իրենց ստանձնած պարտավորությունները, շարունակում են նպատակաուղղված կերպով գործողություններ կատարել քաղաքացիական բնակչության դեմ:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.28-ին ահազանգ է ստացվել, որ Բարեկամության փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսական «Լուչ Էներգիայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը ստացել է վնասվածք սեպտեմբերի 14-ին կայացած Տուլայի «Արսենալի» դեմ խաղում։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգեւների շնորհման հարցերի հանձնաժողովի նոր կազմի մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին:
Ուկրաինայի նախարարների կաբինետը, համաձայն երկրի Ազգային անվտանգության ու պաշտպանության ծառայության որոշման, որոշում է կայացրել արգելել ռուսական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ուկրաինա:
Համարժեք պատասխան չստանալով, հակառակորդը մեր նկատմամբ վարում է սողացող պատերազմի քաղաքականություն՝ նպատակ ունենալով հարվածների ծավալն ու ինտենսիվությունը հետզհետե մեծացնելու միջոցով հյուծել և կամազրկել մեր բանակին ու ժողովրդին:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 05.27-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակա չշահագործվող շինությունում այրվում է անասնակեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհին:
Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել այն բանից հետո, երբ հարևանը տեսել է արնաքամ լինող օգնություն կանչող մի կնոջ, ով փորձել է փախչել տունը շրջապատող ցանկապատի վրայով:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ադրբեջանական մարտական դիրքերից 2015թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերի 3 բնակչի սպանության, 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերի առթիվ։ 7 տուժածներից 5-ը կանայք են, որոնցից 3-ն սպանվել են։
Ամերիկաբնակ ֆլամենկո կիթառահար Վահագն Թուրգությանը այս տարվա հուլիսին Երևանում ներկայացրեց իր թվով չորրորդ՝ «Imagined frequencies», ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված երաժշտության հիմնական մասի հեղինակն ինքն է, բացառությամբ մեկ կոմիտասյան՝ «Հով արեք, սարեր ջան» երգի, որը կիթառահարը ձայնագրել էր հայտնի սևական երգչուհի Կոնչա Բուիկայի (Concha Buika) հետ:
«Սահմանադրական բարեփոխումների ընթացակարգը եղել է չափազանց թափանցիկ»,- համոզված է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ ի սկզբանե սահմանադրական բարեփոխումների ընթացքը եղել է թափանցիկ, և ավելի քան մեկ տարի է՝ հանրությանը հայտնի են եղել այն սկզբունքները, որոնք կան այդ բարեփոխումների նախագծում:
«Մեր բանակն իր տեղում է, բանակի ոգին, հնարավորություններն այնպիսին են, որ երբեք չպետք է մտածենք, որ մեր բանակը կարող է զիջել, հակահարված չտալ»,- ասաց Հրանուշ Հակոբյանը՝ նշելով, թե ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը ցանկանում է խնդիրը կարգավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ոչ թե այն ճանապարհով, ինչ Ալիևը:
Մեքքայում 700-ից ավելի մարդկանց կյանք խլած ուխտավորների հրմշտոցի պատճառ կարող էր լինել Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի այցը, հայտնում է լիբանանյան «Ադ-Դիյար» թերթը:
Հունգարական իշխանություններն առանց նախազգուշացման ձեռնամուխ են եղել Սլովենիայի հետ սահմանին փշալարերից պարիսպների կառուցմանը՝ անօրինական ներգաղթյալներից պաշտպանվելու նպատակով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ներկայումս Թալ Աբյադը գտնվում է կրկին իսլամիստների կողմից գրավվելու վտանգ տակ: Անցնող օրերին ռուսական կործանիչները ծանր հարվածներ են ուղղում Թալ Աբյադի հարեւանությամբ գտնվող Ռաքքա քաղաքում տեղակայված ԻՊ-ի զորանոցների դեմ: «Մինչեւ Ռաքքայից իսլամական զորքերը չվտարվեն, Թալ Աբյադը մնալու է վտանգի տակ»,-նշել է կայքի զրուցակիցը:
Հակառակորդի կրակոցների զոհ դարձած կնոջ փոքրիկ տնակում սարսափելի տեսարանի ականատես դարձանք՝ ամեն ինչ ավերված էր:
Ա. Շաբոյանը ներկայացրել է նաև ռուսական «Յուտեյր Արմենիա» ավիաընկերության գործը, որը Հայաստանում գովազդել էր, որ իրականացնում է Մոսկվա-Երևան-Մոսկվա միջազգային չվերթներ՝ մեկ ուղղությունը 49 եվրո արժեքով:
Արտակ Շաբոյանը անդրադարձել է նաև միջազգային ռոումինգ սակագների խնդրին, նշելով, որ այս պահին ռուս գործընկների հետ համատեղ մշակվող համակարգը թույլ կտա, որպեսզի առաջիկա 3 տարիների ընթացքում միջազգային հեռախոսակապի ծառայությունները հավասարվեն, կամ մոտ կլինեն տվյալ երկրի ներքին տարիֆներին: Խոսքը գնում է միջազգային հեռախոսակապի ծառայությունների այսօրվա արժեքի՝ մոտ վեց անգամ նվազման մասին:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 17.43-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի 2-րդ փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի տանիքը և խոտե ծածկը վնասվել են: