Թալիշ գյուղի ուղղությամբ գիշերը պարբերաբար հրթիռներ են թռչել

Համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը հերքում է հայաստանյան որոշ լրատվամիջոցների տարածած լուրերը, թե գյուղի տարածքում արկեր են պայթել և վիրավորներ կան:

Անցած գիշերը և այսօր սահմանամերձ գյուղում խաղաղ էր: Կրակոցներ չեն հնչել երեկվա դեպքից հետո, երբ հրթիռահարումից զինծառայողներ են զոհվել: Իսկ նախորդ՝ սեպտեմբերի 24-ի լույս 25 – ի գիշերը սկսած ժամը 11-ից գյուղի ուղղությամբ պարբերաբար հրթիռներ են թռչել:

Բարեբախտաբար դրանք անցել են գյուղի վրայով և պայթել հանդիպակաց բլրի լանջին: Գյուղում արկ չի պայթել և տուժածներ չկան Karabakh-open.info-ին ասել է Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930