![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 1 սպանվածի և 3 վիրավորի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/adrbejan-pn.jpg)
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ հայկական զինված ուժերի կիրառած 82 մմ ականանետի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Մամեդով Էլշան Վագիֆ օղլուն (Məmmədov Elşən Vaqif oğlu), ևս 3 զինծառայող բեկորային վնասվածքներ են ստացել:
Ըստ նույն աղբյուրի՝ նրանց վիճակը «բավարար է»։
Այնուամենայնիվ, ադրբեջանական Vesti.az լրատվակայքի տվյալներով, վիրավորների վիճակն «անբավարար է»: